▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թիրախում կրկին Varks.am–ն է. Քանաքեռ-Զեյթունի մասնաճյուղից հափշտակել են 600 հազար դրամ

Հերթական ավազակային հարձակումն է տեղի ունեցել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող Varks.am կազմակերպության գրասենյակում: Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։

 

 

 

 

 

 

 

Ժամը 19:20-ի սահմաններում անհայտ անձը մտել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող Varks.am կազմակերպության գրասենյակ և դանակի սպառնալիքի տակ հափշտակել խոշոր չափի գումար:

Փաստի առթիվ քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

 

 

 

 

 

 

 

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հանցագործի դեմքը բաց է եղել և նա Varks.am-ից հափշտակել է մոտ 600 հազար դրամ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Ժամը 09։00-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտաս 12 հասցեում գործող Varks.am կազմակերպության գրասենյակում էլ ավազակային հարձայում էր տեղի ունեցել և այնտեղից հափշտակել էին խոշոր չափի գումար։

 

 

 

 

 

 

 

Հանցագործը եղել էր գլխարկով և երեսը բժշկական դիմակով փակած։ Նախնական տեղեկություններով հանցագործը հափշտակել էր 1 մլն դրամ։ 

Հիշեցնենք, որ նմանատիպ եւս մեկ դեպք էր գրանցվել հունվարի 14-ին, կրկին Varks.am-ից գումար էին հափշտակել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին