▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր Հանրայինով կցուցադրվի «Հայաստանի կորսված գարունը»՝ Մարտի 1-ի մասին պատմող ֆիլմը

 

 

Այսօր` ժամը 22:00-ին, Հանրային հեռուստաընկերությամբ կցուցադրվի Տիգրան Պասկեւիչյանի՝ մարտիմեկյան սպանդի մասին պատմող «Հայաստանի կորսված գարունը» փաստավավերագրական ֆիլմը:

 

 

 

 

 

 

 

 

Փաստավավերագրական ֆիլմը 2008թ-ին Հայաստանում ծավալված ներքաղաքական իրադարձությունների, մարտի 1-2-ի դեպքերի, դրանց հետաքննության մասին է:

Հավելենք, որ ռեժիսոր Տիգրան Պասկեւիչյանը՝ «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմի ստեղծագործական կազմի անունից հրապարակել է  դիմում՝ ուղղված 5-րդ ալիք / 5 TV հեռուստաընկերությանը:

«Ձեր էջում տեղադրված «Գործ N մարտի 1» ֆիլմում առանց ստեղծագործական խմբի գիտության եւ թույլտվության օգտագործված են կադրեր «Վերսուս» ստուդիայի «Հայաստանի կորսված գարունը» հետաքննական ֆիլմից, որն արտադրվել է 2011թվականին։

Առաջարկում ենք արագ եւ անաղմուկ հեռացնել ֆիլմը 5-րդ ալիքի FB էջից եւ Youtube-ի Ararat TV ալիքից։ Իսկ Ռոման Բաբայանի եւ ընկերների կողմից կատարված գողության փաստը կվիճարկենք դատարանում։ Մինչ այդ հեռացրեք եւ հրաժարվեք հանցակցությունից։

Տեղեկացնենք նաև, որ նախքան ֆիլմի ցուցադրումը դրա հեղինակ Տիգրան Պասկևիչյանը հյուրընկալվել է Պետրոս Ղազարյանի՝ «Այսօր իրականում» հաղորդմանը: Այս մասին տեղեկանում ենք Պետրոսյան Ղազարյանի ֆեյսբուքյան էջից:

На данном изображении может находиться: 2 человека, в том числе Petros Ghazaryan, люди стоят, борода и полоски

Այսօր ԼՈՒՐԵՐ ից հետո հյուրս Տիգրան Պասկևիչյանն է ։ Հարցազրույցից հետո 22։00 ՝ անակնկալ։

Կարդացեք նաև՝

Ռոման Բաբայանը 100.000 դոլար է ստացել Մարտի 1-ի դեպքերի մասին ֆիլմի համար

Ապշեցնող իրողություններ՝ Մարտի 1-ի մասին ցուցադրված ֆիլմի մասին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին