▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանապարտեզի ձերբակալված տնօրենը ազատ է արձակվել

Երեւանի «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրեն Գայանե Հովհաննիսյանը ստորագրությամբ է ազատ է արձակվել:

Տեղեկությունը հաստատել են ՀՀ քննչական կոմիտեից հավելելով, որ մանկապարտեզի տնօրենին արգելանքից ազատել են՝ հաշվի առնելով, որ նա  նախկինում դատապարտված չի եղել, չի խուսափել քննությունից, ընդունել է առաջադրված մեղադրանքն ու զղջացել, միաժամանակ կատարել է պատճառված վնասի փոխհատուցում, հաշվի առնելով նաև նրա ներկայիս առողջական վիճակը։

 

Հիշեցնենք, որ նախնական քննության տվյալներով՝ մանկապարտեզի տնօրենը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2014թ. սկզբներից մինչև 2019թ. հունվարի 17-ն ընկած ժամանակահատվածում առերևույթ յուրացրել է իրեն վստահված, մանկապարտեզի երեխաների բաժին հանդիսացող, դեռևս չհաշվարկված արժեքի սննդի մի մասը, ինչպես նաև՝ յուրացման եղանակով առերևույթ հափշտակել մանկապարտեզում հրամանագրված, սակայն փաստացի չաշխատող անձանց անվամբ փոխանցված, առանձնապես խոշոր չափի` 13.357.941 ՀՀ դրամ գումարը։

 

 

 

 

 

 

 

 

 

Իրականացված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում հայտնաբերվել են հանցավոր այլ դրսևորումներ ևս:

Կարդացեք նաև՝ Ձերբակալված տնօրենը Մանվել Գրիգորյանի սանիկն է

«Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը հափշտակել է սաներին հատկացված սննդամթերքը, ինչպես նաև խոշոր գումար

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին