▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մհեր Ենոքյանի ներման խնդրագրի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն իր դիրքորոշումը ներկայացրել է նախագահին

1996-ի հուլիսին բժշկական համալսարանի 19-ամյա ուսանող Իոսիֆ Աղաջանովի սպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանիներման խնդրագրի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր դիրքորոշումը ներկայացրել է Հայաստանի նախագահին, Aysor.am-ի հարցմանն ի պատասխան ասել են կառավարությունից: 

 

 

 

 

 

 


«Հաշվի առնելով ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի կողմից ներկայացված ներման խնդրագրի շուրջ ծավալված քննարկումները՝ հայտնում ենք, որ Մ.Ենոքյանին ներում շնորհելու կամ ներում շնորհելը մերժելու վերաբերյալ ներկայացված բոլոր առաջարկություններն ընդունվել են ի գիտություն։ Վարչապետն օրենքով սահամանված կարգով Մ.Ենոքյանի ներման խնդրագրի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացրել է Հանրապետության նախագահին», - նշված է պատասխանում:

 

 

 

 

 

 

 

 

 

Կայքը  հետաքրքրվել է նաև՝ արդյոք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ընդունել իրեն հանդիպման խնդրանքով դիմած Միխայիլ Աղաջանովին՝ սպանված Իոսիֆ Աղաջանովի հորը։

«Հաշվի առնելով վերոնշյալը՝ ներման խնդրագրի քննարկման այս փուլում հանդիպում կազմակերպելը նպատակահարմար չի համարվել։ Հանդիպման խնդրանքով նոր դիմում լինելու դեպքում այն լրացուցիչ կքննարկվի վարչապետի աշխատակազմում։ Միաժամանակ հայտնում ենք, որ Մհեր Ենոքյանի հարազատները ևս հանդիպելու խնդրանքով դիմել են վարչապետին», - պատասխանել են կառավարությունից: 

Հիշեցնենք, որ 1996 թվականին սպանված 19-ամյա Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ Երևանի պետական բժշկական համալսարանի բիոքիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովն ավելի վաղ դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով տասը րոպե ժամանակ գտնել իրեն անձամբ լսելու համար։

Կարդացեք նաև՝ «Մարդ ենք սպանել». Մհեր Ենոքյանի հարցաքննությունն ու Իոսիֆ Աղաջանովի դիակի հայտնաբերումը (18+). Զգուշացում՝ առկա են դաժան կադրեր

Եթե Մհեր Ենոքյանն անմեղ է, այդ դեպքում վարչապետը և նախագահը ի՞նչը պետք է ներեն՝ անմեղությո՞ւնը. Ելենա Աղաջանովա

10․000 դոլար Զարուհի Մեջլումյանին՝ Մհեր Ենոքյանի գործը վերաբացելու համար. Թեժ քննարկում համացանցում

«Ես շնորհակալ եմ Աստծուց, որ ինձ պարգև տվեց Զարուհու անմնացորդ ՍԵՐԸ». ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյան

Ելենա Աղաջանովան սպառնալիքներով լի նամակներ է ստանում. նա կդիմի ոստիկանություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին