▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պայմանագրային զինծառայողը մահացել է ծառայակցի կողմից արձակված կրակոցից. մանրամասներ

 

Փետրվարի 11–ին ՊՆ N զրամասերից մեկի պահպանության տեղամասում 34-ամյա պայմանագրային զինծառայող Մեսրոպ Գրիգորյանի սպանության գործով կասկածյալ կա։ Այս մասին  հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

 

 

 

 

 

 

 

 

Նախնական տեղեկություններով՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ա.Կ.-ն, ավագ լեյտենանտ Մեսրոպ Ռուբիկի Գրիգորյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրեն ամրակցված գնդացրից կրակահերթ է արձակել վերջինիս ուղղությամբ, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից ժամը 17:20-ին Մ.Գրիգորյանը մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Կարդացեք նաև՝ ՊՆ խոսնակը հայտնել է պայմանագրային զինծառայողի մահվան մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին