▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Աշոտյանի արձագանքը` Դավիթ Տոնոյանի հայտարարությանը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը սոցկայքի իր էջում գրել է. 

1. Հայաստանի իշխանություններն ամբողջական պատասխանատվություն են կրում Հայաստանի և Արցախի անվտանգութային քաղաքականության համար:
2. Եթե մեր պետական շահերը պահանջում են որևէ նոր կոնկրետ գործողություններ, ապա այդ գործողությունների որոշման և իրականացման պատասխանատուն Հայաստանի իշխանություններն են:
3. Ցանկացած որոշում և գործողություն պետք է իրականացվի Հայաստանի Սահմանադրության և օրենքների խստագույն պահպանմամբ:
4. Հայաստանի արտաքին քաղաքականության և անվտանգության խնդիրների քննարկումները որևէ մեկի մենաշնորհը չեն: Նման հարցերում հարկավար է ականջալուր լինել սրտացավ մասնագիտական կարծիքներին՝ անկախ քաղաքական ուժերի ընթացիկ դիրքավորումից:
5. Ես և իմ կուսակցական ընկերները շարունակել ենք մեր գիտելիքը, փորձը և հնարավորությունները ծառայեցնել Հայաստանին և Արցախին»:ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Արձագանքելով պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի այսօրվա հայտարարությանը՝ ընդգծում եմ, որ՝
1. Հայաստանի իշխանություններն ամբողջական պատասխանատվություն են կրում Հայաստանի և Արցախի անվտանգութային քաղաքականության համար:
2. Եթե մեր պետական շահերը պահանջում են որևէ նոր կոնկրետ գործողություններ, ապա այդ գործողությունների որոշման և իրականացման պատասխանատուն Հայաստանի իշխանություններն են:
3. Ցանկացած որոշում և գործողություն պետք է իրականացվի Հայաստանի Սահմանադրության և օրենքների խստագույն պահպանմամբ:
4. Հայաստանի արտաքին քաղաքականության և անվտանգության խնդիրների քննարկումները որևէ մեկի մենաշնորհը չեն: Նման հարցերում հարկավար է ականջալուր լինել սրտացավ մասնագիտական կարծիքներին՝ անկախ քաղաքական ուժերի ընթացիկ դիրքավորումից:


5. Ես և իմ կուսակցական ընկերները շարունակել ենք մեր գիտելիքը, փորձը և հնարավորությունները ծառայեցնել Հայաստանին և Արցախին»:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խոսել էր հայկական առաքելությանը Սիրիա ուղարկելու մասին:

«Եղել է գրավոր խնդրանք Սիրիայի իշխանություններից, Սիրիայի դե ֆակտո իշխանություններից: Եվ Հայաստանի Հանրապետության հումանիտար առաքելությունն իրականացվում է օրենքի տառին համապատասխան: 

 

 

 

 

 

 

 

 

 

Եվ կարող եմ ևս մեկ բան նշել, որ եթե լինեն այդպիսի հանգամանքներ, եթե անհրաժեշտություն լինի մասնակցել ռազմական գործողություններին, ապա Հայաստանը դա ևս կանի օրենքի տառին համապատասխան: Իհարկե, միևնույն ժամանակ, այդ հարցում կաշխատենք համագործակցել արտախորհրդարանական ուժերի հետ»,- ասել էր նախարարը:

Կարդացեք նաև՝ Շատ ուժեղ սթրեսային փուլ էր տղաներիս համար. Աստված կա, ամեն մեկն իր պատիժը կստանա. Աշոտյանի բացառիկ հարցազրույցը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին