▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պիտի երիկամս ուղարկեին փոխպատվաստման, չուղարկեցին. տուժողը պատմեց՝ ինչու է ցուցմունք տվել Հայկ Սարգսյանի դեմ

armtimes.com-ը գրում է. Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվում է Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի գործով դատական նիստը:

 

 

Դատարանում այսօր հարցաքննվեց սույն գործով առանցքային տուժող Դավիթ Սիմոնյանը:

Հայկ Սարգսյանը մեղադրվում է նրան սպանելու փորձի համար:

Դատարանի հարցին ի պատասխան Սիմոնյանն ասաց, որ Հայկ Սարգսյանի հետ ներկայումս որեւէ հարաբերություն չունի, իսկ նախկինում մտերիմ են եղել:

 

 

Սիմոնյանը պատմեց, որ 2007 թվականի ապրիլի 1-ին գտնվելիս է եղել Հայկ Սարգսյանին պատկանող բնարականի նկուղային հարկում՝ «ախրանայի» սենյակում, որտեղ եղել են ինքը, Արթուր Սիմոնյանը եւ Հայկ Սարգսյանը:

«Արթուրի հետ կենցաղային հարցերի շուրջ վեճ առաջացավ, Հայկը զարթնեց, ասաց՝ խելոք մնա, կկրակեմ եւ նստած դիրքից կրակեց ինձ վրա: Հետո Նարեկ Սարգսյանը լսելով կրակոցի ձայնը՝ իջավ նկուղ եւ Արթուրի մեքենայով ինձ տարան Պռոշյանի վրա գտնվող 3-րդ հիվանդանոց, որտեղ էլ վիրահատեցին, հանեցին աջ երիկամս, լյարդս վիրահատեցին: Դրանից հետո մի քանի օր անգիտակից եմ եղել: Որոշ ժամանակ անց կազդուրցվելուց հետո ասացին, որ ասեմ իբր կրակել է Արթուր Ղեւոնդյանը (իրենց մտերիմ ընկերներից), գտնելով ատրճանակը բոքսի հայաթի մանկապարտեզի նկուղային հարկից, խաղալով հանկարծակի կրակել է»,- պատմեց տուժողը:

Նշենք, որ Դավիթ Սիմոնյանը Հայկ Սարգսյանի դեմ հաղորդում է ներկայացրել դեպքից 11 տարի անց՝ թավշյա հեղափոխությունից հետո: Մեղադրողի հարցին, թե ի՞նչն է դրա պատճառը, Սիմոնյանը պատասխանեց. «Վատ վարվեցին եւ երկրում իրավիճակ փոխվեց»: Հարցին, թե ո՞վ է վատ վարվել, տուժողը պատասխանեց. «Ընդհանուր, Հայկ Սարգսյանը, ո՞վ պիտի վատ վարվեր»: Դատախազի հարցին՝ ի՞նչ նկատի ունի՝ վատ վարվել ասելով, Սիմոնյանը պատասխանեց. «Հենց մեկն այն, որ ամեն ինչ լավ պիտի լիներ, բայց լավ չեղավ, որ պիտի երիկամս ուղարկեին փոխպատվաստման, չուղարկեցին»,- ասաց Սիմոնյանը՝ նշելով, որ նման խոստում տվել էր Հայկ Սարգսյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել Հայկ Սարգսյանին՝ սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն եւ ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու համար։

Ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ Դավիթ Սիմոնյանը՝ հրազենային վնասվածքով, թիվ 3 կլինիկական հիվանդանոց է տեղափոխվել 2007 թվականի ապրիլի 1-ին՝ Երեւան քաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից: Նույն օրը ոստիկանության Կենտրոնական բաժին էր ներկայացել քաղաքացի Ա.Ղեւոնդյանը, ներկայացրել ատրճանակ եւ հայտնել, թե այն գտել է իրենց շենքին կից մանկապարտեզից դեպի նկուղ տանող աստիճանների մոտ, որի հետ անզգույշ վարվելու հետեւանքով կրակել է՝ մարմնական վնասվածք պատճառելով ընկերոջը՝ Դ.Սիմոնյանին:

 

 

 

 

 

 

Ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում 2007 թվականի մայիսի 28-ին որոշում էր կայացվել փաստի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու եւ Ա.Ղեւոնդյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված կողմերի հաշտության եւ բողոքի բացակայության հիմքով:

Կարդացեք նաև՝ Սաշիկ Սարգսյանի որդին 2007-ին թմրանյութի ազդեցության տակ քաղաքացու է կրակել. դատախազությունը վերաբացում է քրգործը

Սաշիկ Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանն ազատ է արձակվել

ԱԱԾ գործողությունը կապված է ոչ թե Ալեքսանդր Սարգսյանի, այլ Նարեկի հետ. նա լքել է երկիրը

«Վեշերս ա դուրս գնալու, մայկա, տրուսիկ». Սաշիկ Սարգսյանի որդին՝ ԱԱԾ-ի կողմից հայտնաբերվածի մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին