▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շահարկու՞մ է երեխայի անունը դատավորը, թե՞ ոչ

Կայքերից մեկը տեղեկություն էր հրապարակել, ըստ որի նախկին դատավոր Նոյեմի Հովսեփյանի որդին՝ Հովհաննես Ղազարյանը, ով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է, հայց է ներկայացրել ԲԴԽ-ի դեմ։ «Պատճառն այն է, որ խորհուրդը նրան չի տեղափոխում Երեւան, երբ առողջական խնդիրներ ունեցող երեխա ունի իր խնամքին։ Դատավորը պահանջում է անվավեր ճանաչել ԲԴԽ որոշումը Տիգրան Գրիգորյանին Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու մասին եւ նրա փոխարեն նշանակել իրեն»,-նշվում էր հրապարակման մեջ:

 

 

 

 

 

 

 

 

 

Հրապարակմանն արձագանքել է ԱԺ Իմ Քայլը խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, որ Հովսեփյան Նոյեմի եղբոր դուստրն է:

«Փաստորեն մեր դատական համակարգը չի մաքրվում։ Որքան պետք է հնությունն իր արատավոր գործելաոճով մնա... Հարգելի հոդվածագիր,  խնդրում եմ ուշադրություն դարձնել հայցադիմումի բովանդակությանը, քանի որ, Երևան քաղաք տեղափոխման համար դատավոր Հովհաննես Ղազարյանը այլ հիմքեր է ներկայացրել, այն է` առողջական վիճակի կտրուկ վատթարացում և դատավորի պաշտոնավարմանը խոչընդոտող թե ընտանեկան և թե անձնական բնույթի լուրջ հիմքեր: Իսկ հիվանդ երեխայի` իր խնամքին լինելու հանգամանքը երբևիցե չի շահարկվել Հովհաննես Ղազարյանի կողմից որպես տեղափոխման հիմք: Այդ հարցը բարձրացվել է հենց խորհրդի կողմից»,-գրել է Սոֆյա Հովսեփյանը

Ավելացնենք, որ Asekose.am-ի  ունեցած տեղեկություններով, հոդվածում նշված երեխան՝ մոր հետ,  2011 թվականից բնակվում է Ֆրանսիայի Հանրապետությունում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին