▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Երևանում. «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բ/կ են տեղափոխվել 3 դանակահարված, 3 վրաերթի ենթարկված երիտասարդներ

Shamshyan.com-ի տեղեկություներով` քիչ առաջ Երևանի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 քաղաքացի:

 

 

Աղբյուրի փոխանցմամբ` նրանք են՝ Երևանի բնակիչներ Ռազմիկ Ղազարյանը, Վահագն Մալխասյանը և Գարուշ Ղազարյանը: Երեքն էլ հիվանդանոց են դիմել «կրծքավանդակի ձախ կեսում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ:

 

 

 

 

 

 

 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մինչ բժիշկները պայքարում են դանակահարված երիտասարդների կյանքի համար, Նոր-Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցից նշված կենտրոն են տեղափոխվել Նոր-Նորք վարչական շրջանի բնակիչներ Արսեն Գևորգյանին, Արթուր Մանուկյանին և Սարգիս Ղազարյանին:

 

 

 

 

 

 

Ըստ նախնական տեղեկությունների, նշված անձինք դանակահարվածների հարազատներն են, ովքեր տան պատուհանից տեսել են, որ վիճաբանություն է տեղի ունեցել, իջել են բակ, որպեսզի պարզեն եղելությունը, այդ ժամանակ դանակահարողներից մեկը ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել նշված անձանց: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին