▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊՎԾ ձերբակալված, այսօր ազատ արձակված աշխատակիցը պատմել է, որ գործել են Դավիթ Սանասարյանի գիտությամբ

Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացի վերահսկողական վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանը, որը ձերբակալվել էր Ազգային անվտանգության ծառայության կողմից, այնուհետև՝ կալանավորվել, այսօր ազատ է արձակվել:

 

 

 

 

 

 

 

 

ԱԱԾ լրատվական ծառայության ղեկավար Սամսոն Գալստյանի խոսքով՝ նրա նկատմամբ կալանքը փոխարինվել է չհեռանալու մասին  ստորագրությամբ:

Aysor.amն է գրում այս մասին ու նշում, որ Գևորգ Խաչատրյանը գործարքի է գնացել նախաքննական մարմնի մարմնի հետ, ընդունել, որ կատարվել են անօրինական գործողություններ և պատմել, որ գործել են Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի գիտությամբ:


 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ մի շարք բժշկական կենտրոններում գնումների գործընթացում Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների կողմից հնարավոր միջամտություն նկատելու կապակցությամբ Ազգային անվտանգության ծառայությանն է դիմել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին