▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կա՞ տենց մարդ, որ մտածում է՝ իմ վարչապետության օրոք կարող է մամուլի նկատմամբ ճնշում լինի․ Փաշինյան

 

 

Այսօր Նորագավիթի ավտոմաքսատանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, որ ֆեյքերի բացահայտման վերաբերյալ իր հանձնարարականը որոշ շրջանակներ դիտարկում են ճնշում մամուլի վրա, նշեց.

 

 

 

 

 

 

 

«Դուք բոլորդ մամուլի ներկայացուցիչ եք, դուք ձեր վրա ճնշում զգացել ե՞ք, ձեզնից որևէ մեկը մտածում է, որ Հայաստանում մամուլի նկատմամբ ճնշում կարող է լինի՞, կա՞ տենց մարդ, որ մտածում է, թե այնտեղ, որտեղ ես վարչապետ եմ, կարող է մամուլի նկատմամբ ճնշում լինի, անկեղծ ասեք»,- ասաց վարչապետը և հստակեցրեց, որ ֆեյքերի վերաբերյալ այդ հանձնարարականը բռնության կոչեր անող ֆեյքերի մասին էր։

Իսկ որպես օրինակ՝ վարչապետը օրինակ բերեց իրենց սիմվոլով «Դուխով» անունով էջը, որն իրենց հանրահավաքի օրն ասում էր՝ դանակները վերցրեք, հանրապետականներին սպանեք․

«Հիմա եթե այդ օրը մի ՀՀԿ-ականի մեկը դանակով քերծեր, մենք կարող էինք որևէ մեկին ապացուցել, որ դա մենք չենք կազմակերպե՞լ, հա՞։ Բա ի՞նչ, թողենք անարձագա՞նք: Մեկ-երկու, կարող է էդ բանը տեղի ունենա, չէ՞»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։

 

Կարդացեք նաև՝ Պայքար ֆեյքերի դեմ․ Փաշինյանը Վանեցյանին հատուկ հանձնարարություն տվեց

Որ ՀՀԿ-ականներին ասում էի՝ դուք գեյ ակտիվիստ եք, չէին հավատում. Նիկոլ Փաշինյան

Կարդացեք նաև՝ Պարո՛ն Օսիպյան, էս ի՞նչ պատմություն է․ Փաշինյանն ավտոմաքսակետից զանգահարեց ոստիկանապետին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին