▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարո՛ն Օսիպյան, էս ի՞նչ պատմություն է․ Փաշինյանն ավտոմաքսակետից զանգահարեց ոստիկանապետին

 

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Նորագավիթի մաքսատուն: Փաշինյանին ավտոմաքսատանը տեղեկացրին այն խնդրի մասին, որ երբ Ռուսաստանից, Ղազախստանից մարդիկ գալիս են, Հայաստանում մեքենա են գնում և ուզում են պետհամարանիշ ստանալ, ասվում է, որ պետհամարանիշի «ժեշտը» չկա։

Փաշինյանի տարակուսանքին արձագանքելով` ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ դա ոստիկանության խնդիրն է։ Փաշինյանը հենց տեսախցիկների առաջ զանգահարեց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին։

 

 

«Պարո՛ն Օսիպյան, ես ավտոմաքսատանն եմ, լսո՞ւմ եք, ավտոմաքսատանն եմ, և մարդիկ ասում են, որ պետավտոտեսչությունում, ամբողջ հանրապետությունում պետհամարանիշ չկա, որովհետև ինչ-որ թիթեղ չկա, պարզվում է։ Էս ի՞նչ պատմություն է … … Ի՞նչն է դուրս եկել Փոթիից … … Դե, արագացրե՛ք»:

Զրույցից հետո Փաշինյանը քաղաքացուն ասաց, որ թեև ոստիկանությունում կանխատեսել են, որ մեքենաների քանակը շատ է լինելու, բայց նրանց կանխատեսածից էլ շատ է եղել։ Վարչապետն ասաց, որ թիթեղը հասել է Փոթի, գալիս է Երևան։

«Էնպես որ, ասում է՝ крепитесь, Запад нам поможет», – ասաց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև՝ Որ ՀՀԿ-ականներին ասում էի՝ դուք գեյ ակտիվիստ եք, չէին հավատում. Նիկոլ Փաշինյան

Կարդացեք նաև՝ Կա՞ տենց մարդ, որ մտածում է՝ իմ վարչապետության օրոք կարող է մամուլի նկատմամբ ճնշում լինի․ Փաշինյան

Կարդացեք նաև՝ Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը հրահանգեց Նորագավիթի ավտոմաքսատան ծառայողներին հեռացնել աշխատանքից

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին