▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը՝ արագաչափերը հանելու խոստումը չկատարելու մասին

 

Այսօր՝ ապրիլի 15-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին, որ ինքը ժամանակին խոստացել էր հանել արագաչափերը, սակայն հետո այդ խոստումն օդում մնաց, նշել է.

 

«Կարմիր գծերի վերաբերյալ ես բան չեմ ասել, իսկ արագաչափերի վերաբերյալ ես ԱԺ-ում էլ ասացի. Մեզ մի կողմից ասում են՝ դուք ոչ մեկին չեք լսում, ոչ մի փաստարկ չեք լսում: Իսկ այն դեպքերում, երբ մենք ինչ-որ փաստարկներ լսում ենք, մեզ ասում են՝ խոստումները չեք կատարում: Վերջերս վիճակագրություն հրապարակվեց, որ այս տարվա 3 ամիսներին 50 հազարով տուգանքները պակաս են եղել: Միաժամանակ զոհերն էլ են պակաս եղել, այն դեպքում, որ ավտոմեքենաների ներմուծումները կրկնապատկվում ու եռապատկվում են: Մենք հիմա բոնուսային համակարգն ենք մտցնում»,- տեղեկացրեց վարչապետը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին