▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի է «Արարատ 2»-ի դարպասապահի սպանության պատճառը

Որոշ մանրամասներ են հայտնի դարձել Լեփսիուսի փողոցում նախօրեին հնչած կրակոցներից: Հիշեցնենք, որ կրակոցների հետեւանքով սպանվել էր «Արարատ 2» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Մուշեղ Ղեւոնդյանը:

 

 

«Ժողովուրդ»-ն է գրում այս մասին և նշում, որ Մուշեղ Ղեւոնդյանը եւ եւս մի քանի այլ տղաներ գնացել են ռեստորան քեֆ անելու. գինովցել են: Հետո Մուշեղ Ղեւոնդյանի եւ իր ընկերներից մեկի միջեւ խոսակցություն է սկսվել կարմիր բաճկոնի շուրջ:

Ի դեպ, կարմիր բաճկոնը հագած է եղել հենց Մուշեղ Ղեւոնդյանը: Ու դարպասապահին դուր չի եկել կամիր բաճկոնի շուրջ խոսակցությունը, դուր չի եկել, երբ ընկերը փորձել է ծաղրել իրեն: Մեզ հայտնի դարձավ, որ այդ անձնավորությունը նախկինում ազատազրկման է դատապարտված եղել, բայց հետո համաներմամբ ազատ է արձակվել: Ղեւոնդյանն անպատասխան չի թողել խոսքերը:

Նա ընկերոջը պատասխանել է. «Դու որ բերդում նստած էիր, քո բերդի խցակիցները կարմիր կուրտկա չէի՞ն հագնում»:

 

 

 

 

 

 

 

Այսպիսով, երկու գինովցած ընկերների միջեւ կարմիր բաճկոնի թեման այն աստիճան է թեժանում, որ Մուշեղ Ղեւոնդյանի եւ նրա մյուս ընկերների միջեւ թեժ վիճաբանություն է սկսվում, որից հետո հնչում են կրակոցներ: 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին