▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քոչարյանը չէր կարող առանց Վազգենի հետ համաձայնեցնելու Մեղրու հարցով բանակցությունների նստել. Սամվել Բաբայան

 

Արցախի հերոս, ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանին ուղղված ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի նամակին, ըստ որի՝  1999 թվականին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ադրբեջանի հետ բանակցել է Մեղրին փոխանակելու հարցի շուրջ, սակայն Վարչապետ Վազգեն Սարգսյանն ու ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը դեմ են արտահայտվել:

«Ինձ հետ պետք է բանակցեին, չէ՞, իսկ ինձ հետ որեւէ մեկը չի բանակցել այդ հարցով: Մեղրու հարցի մասին լսած չկամ: Չի կարող Վազգեն Սարգսյանը Մեղրիի հարց քննարկի, առանց Սամվել Բաբայանի հետ համաձայնեցնելու:

Շիրխանյան Վահանի տակ զորք կա՞ր, որ առանց իր համաձայնության չէր լինելու այդ փոխզիջումը: Եթե պետք էր համաձայնեցնել, պետք է ինձ հետ համաձայնեցնել Վազգենը: Եթե ինձ հետ չի համաձայնեցրել, ապո ո՞նց են հանձնում: Ո՞նց կարող էին հանձնել: Ո՞նց եք պատկերացնում դա անել առանց ինձ հետ համաձայնեցնելու»,-հայտարարեց Սամվել Բաբայանը:

Դիտարկմանը, թե ըստ Վահան Շիրխանյանի նամակի՝ մինչև Սամվել Բաբայանին հասնելը, ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն ինքը համաձայնություն չի տվել,  Բաբայանն ասաց.

«Բացի պաշտպանության նախարար լինելուց, Վազգեն Սարգսյանը Հայաստանում եղել է որոշիչ դեր խաղացող։ Քոչարյանը չէր կարող առանց Վազգենի հետ համաձայնեցնելու նույնիսկ այդ հարցով բանակցությունների նստել»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին