▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զգացի այն, ինչ զգացել եմ հորս կողքին լինելով. Շառլ Ազնավուրի որդին՝ Ծիծեռնակաբերդում

 

Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի  որդին՝ Նիկոլա Ազնավուրը, ապրիլի 24-ին այցելել է Ծիծեռնակաբերդ, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր»։

«Ես կոչ եմ անում բոլորին գալ և լինել այստեղ ոչ միայն Ցեղասպանության օրը: Կոչ եմ անում Հայաստանում սկիզբ դնել նոր նախագծերի, օգնել՝ դարձնելու երկիրն ավելի բարգավաճ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլա Ազնավուրը:

 

 

 

Նիկոլա Ազնավուը հիշեցրել է, որ Ցեղասպանության վերապրածների ժառանգն է. «Զգացի այն, ինչ զգացել եմ հորս կողքին լինելով: Ես զգացի, որ այսօր նա մեզ հետ է՝ ճիշտ այնպես, ինչպես մյուս բոլոր այն մարդիկ, ովքեր եկել են հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Կարծում եմ՝ նրա ցանկությունը կլիներ, որ այսօր ես իմ ողջ ընտանիքի անունից լինեմ այստեղ: Ես կշարունակեմ բարձրացնել Հայոց ցեղասպանության հարցը։ Բայց ուզում եմ ընդգծել, որ հայրս երբեք ատելություն չի ունեցել ոչ մի ժողովրդի հանդեպ։ Հայրս երազում էր խաղաղության մասին, երազում էր այն մասին, որ լինի երջանիկ երիտասարդություն, որը կապրի խաղաղության մեջ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին