▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկրաշարժ՝ Արցախում. ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4 բալ

Ապրիլի 24-ին` տեղական ժամանակով ժամը 11:15-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:15-ին), ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.090 և արևելյան երկայնության 46.270 աշխարհագրական կոորդինատներով (ԱՀ՝ ք. Քարվաճառից 21 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 3.0 մագնիտուդով երկրաշարժ:

 

 

 

 

 

 



Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավունքների նախարարության կայքը, ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4 բալ:

Երկրաշարժն զգացվել է ԱՀ-ի Եղեգնուտ, Քնարավան, Նոր Կարաչինար, Նոր Խարխապուտ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին