▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձեռքս կկտրեմ այն լրատվամիջոցում, որն 1-ինը կտեղադրի կաշառք վերցնելու տեսանյութը. Դավիթ Սանասարյան

Այն աղբյուրը և այն լրատվամիջոցը, որն առաջինը կտեղադրի կաշառք վերցնելու տեսանյութը, խոստանում եմ ձեռքս իրենց լրատվամիջոցում էքսկլյուզիվ կտրել. այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանը:

 

 

 

 

 

 

 

 

Սանասարյանը վստահություն հայտնեց, որ կաշառք վերցնելու տեսանյութի թեման հակահեղափոխականների ձեռքի գործն է. «Վստահ եմ, որ սա հակահեղափոխական հենք ունեցող ապատեղեկատվություն է: Նրանք տեսնում են, որ կա ինձ վստահողների մեծ բանակ, որոնք չեն հավատում, որ ես որեւէ կապ կարող եմ ունենալ կոռուպցիայի հետ, մանսակից լինել կոռուպցիոն դրսեւորումների: Որոշների տարբեր մասերը մրմուռ է գալիս դրանից, բայց  ոչինչ մենք սովոր ենք, ես անձամբ սովոր են նման վիճակներին եւ ներողամտությամբ եմ վերաբերվում: Ես վստահ եմ, որ տեսանյութ չկա և չի էլ կարող լինել»:

Նա ընդգծեց՝ շատ վստահ է, որ այս գործը չունի այլ ելք, քան մեղադրանքի կասեցումը։

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Դավիթ Սանասարյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։

Կարդացեք նաև՝ Փաշինյանը՝ Սանասարյանի շուրջ ծավալվող քննարկումների մասին

Իմ դեմ իրականացվողը շինծու է, անգամ ապացուցման կարիք չունի. Դավիթ Սանասարյան

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել

Քենեդու սպանության մեջ ինձ կասկածնելն ավելի հիմնավոր կլիներ, քան կոռուպցիայի հետ կապ ունենալը. Սանասարյան

Միշտ սիրել, սիրում ու սիրելու եմ բոլորիդ. Դավիթ Սանասարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին