▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զարուհի Մեջլումյանն ազատվել է աշխատանքից

 

ՀՀ պետական վերահսկողական ծառայության մամուլի խոսնակ Զարուհի Մեջլումյանն ազատվել է աշխատանքից:

 

Այս մասին գրում  է Irakanum.am-ը:

Կայքի տեղեկություններով աշխատանքից ազատման պատճառը ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանի դեմ հարուցված քրեական գործն է եղել։

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Դավիթ Սանասարյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։

Հավելենք, որ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ կաշառք վերցնելու տեսանյութ է առկա:

Սանասարյանը հերքել է այդ տեղեկատվությունը, իսկ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ այն աղբյուրը և այն լրատվամիջոցը, որն առաջինը կտեղադրի  իր մասնակցությամբ կաշառք վերցնելու տեսանյութը, ինքը հենց այդ լրատվամիջոցում էլ կկտրի  իր ձեռքը:

Կարդացեք նաև՝ Փաշինյանը՝ Սանասարյանի շուրջ ծավալվող քննարկումների մասին

Իմ դեմ իրականացվողը շինծու է, անգամ ապացուցման կարիք չունի. Դավիթ Սանասարյան

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել

Քենեդու սպանության մեջ ինձ կասկածնելն ավելի հիմնավոր կլիներ, քան կոռուպցիայի հետ կապ ունենալը. Սանասարյան

Միշտ սիրել, սիրում ու սիրելու եմ բոլորիդ. Դավիթ Սանասարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին