▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնքում խաղադաշտ է կառուցվում

 

Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնքում խաղադաշտ է կառուցվում: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ նշել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրաբ Եգանյանը:

Այսօր ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանն աշխատանքային շրջայց է կատարել Վայոց Ձորի մարզ՝ կառուցվող փոքր խաղադաշտերի շինարարական աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով։  Այցի շրջանակներում ՀՖՖ ներկայացուցիչները, մասնավորապես, եղել են Գլաձոր համայնքում, որտեղ շուտով կավարտվի և վերջնական տեսքի կբերվի 40/20 չափի խաղադաշտը: Ծանոթանալով շինաշխատանքների ընթացքին և զրուցելով տեղական ու մարզային իշխանությունների ներկայացուցիչների հետ՝ Արմեն Մելիքբեկյանը նշել է, որ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի ուշադրության կենտրոնում գտնվող խոշորամասշտաբ սոցիալական ծրագրի նպատակն է զարգացնել մասսակայան ֆուտբոլը Հայաստանի ողջ տարածքում՝ շեշտը դնելով գյուղական համայնքների վրա, որտեղ հիմնականում բացակայում են ֆուտբոլով զբաղվելու  նույնիսկ տարրական պայմաններ: Արմեն Մելիքբեկյանը տեղեկացրել է նաև, որ Վայոց Ձորի մարզի 10 համայնքներում շինաշխատանքների ավարտից հետո հաջորդը կլինի Գեղարքունիքի մարզը, որտեղ ևս Ֆուտբոլային ենթակառուցվածքների թարմացման, նորերը ստեղծելու խիստ կարիք կա: Նա հավելել է, որ այս տարի շինաշխատանքներ են սկսվելու ևս երկու մարզերում: Այցի ընթացքում քննարկվել են  Վայոց Ձորում ֆուտբոլի զարգացման հետ կապված այլ հարցեր ևս:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին