▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայբիզնեսբանկ»-ի վրա զինված ավազակային հարձակում կատարողը «Երևան-Տրանս» ՓԲԸ-ի գծային վերահսկողության ճարտարապետն է եղել

Երեկ՝ հունիսի 10-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լևոն Ադամյանի որոշմամբ ձերբակալվել է Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բննակիչ՝ 46-ամյա Վազրիկ Միքայելյանը։

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել զինված ավազակային հարձակում կատարելու համար, ով երեկ՝ հունիսի 10-ին, ժամը 16։45-ի սահմաններում որսորդական հրացանով զինված սպառնալիքներ տալով մուտք է գործել Նոր Նորք վարչական շրջանի Թոթովենցի 4-րդ նրբանցքում գործող «Հայբիզնեսբանկ»-ի «Նոր Նորք» մասնաճյուղ, որտեղ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Նոր Նորքի պահպանության բաժնի ոստիկան Հայկազ Մայիլյանը, վտանգելով իր կյանքը, բանկի աշխատակիցների ու քաղաքացիների օգնությամբ վնասազերծել էին զինված քաղաքացուն, որի ժամանակ էլ հնչել էր կրակոց։

 

 

 

 

 

 

 

 

Բարեբախտաբար, տուժածներ չեն եղել, կրակոցի արդյունքում էլ վնասվել էր բանկի գրասենյակի առաստաղը։ Արդեն ժամանած ոստիկանները Վ. Միքայելյանին բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին։

Վ. Միքայելյանն աշխատում է «Երևան-Տրանս» Փակ Բաժնետիրական Ընկերությունում՝ որպես գծային վերահսկողության ճարտարապետ։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին