▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում 16-ամյա տղային ծեծել են և թողնելով փողոցում ընկած՝ հեռացել. նա հիվանդանոցում է

 

Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի 27 հասցեում այսօր՝ հունիսի 11–ի առավոտյան, անցորդները նկատել են անգիտակից վիճակում ընկած երիտասարդ տղայի։ Նրան, ըստ ականատեսների, ծեծել են և թողնելով փողոցում, հեռացել։ Անցորդները շտապօգնություն են կանչել և տղային տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

 

 

 

 

 

 

 

Ինչպես հայտնում են ոստիկանությունից, ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի 27 հասցեից պոլիտրավմա ախտորոշմամբ 2003 թվականի ծնված երիտասարդ է տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Հանգամանքները պարզվում են։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին