▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետի հետ գործ ունեմ, ահավոր բազառ ա լինելու. 46 համարի երթուղայինի նախկին վարորդ

«Ազատության» եթերում 46 համարի երթուղայինի նախկին վարորդն անդրադարձել է երեկվա միջադեպին ու ոստիկանության հայտարարությանը. «Մինչև սիգարետը վառելը, զաժիգալկեն մի քանի հատ ճտցրել եմ՝ առանց վառելու: Տեսել եմ ձեն չկա, վառել եմ, երկու ծուխ քաշել, հեռվից մեկը սկսել ա խոսել, նկարել... Հիմա էթում եմ հրապարակ, վարչապետի հետ գործ ունեմ, ահավոր բազառ ա լինելու»:

 

 

Հիշեցնենք, որ  հունիսի 10-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երթուղային տաքսու ուղևորը ծխելու համար վիճում էր վարորդի հետ: Ոստիկանությունն այսօր հայտնել է, որ վարորդը չի ունեցել համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական: Տրանսպորտային միջոցը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք, որտեղ օրենքով սահմանված կարգով վարչական իրավախախտում կատարելու համար արձանագրություններ են կազմվել վարորդի նկատմամբ տրանսպորտային միջոցը վարելու ընթացքում ծխելու և առանց համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոցը վարելու համար, իսկ տրանսպորտի շահագործման պատասխանատուի նկատմամբ՝ համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական չունեցողին տրանսպորտային միջոցը հանձնելու համար:

Կարդացեք նաև՝ Որոշում է կայացվել վարորդին հեռացնել աշխատանքից. Հակոբ Կարապետյանն աղմկահարույց տեսանյութի մասին

46 համարի երթուղու վարորդը չի ունեցել համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական. ոստիկանություն

Մինչեւ չիջնես չեմ քշի. երթուղայինի վարորդը ծխախոտի համար նկատողություն ստանալուց հետո սպառնում է

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին