ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ընդունելով Արտակ Զեյնալյանի հրաժարականը, ստորագրել է համապատասխան հրամանագիր՝ վերջինիս աշխատանքից ազատման մասին: Հրամանագրում, մասնավորապես, ասվում է.
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արտակ ԶԵՅՆԱԼՅԱՆԻՆ ազատել արդարադատության նախարարի պաշտոնից: