▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատկերացրեք, որ մենք էլ սահման պաշտպանելու խնդիր ունենք․․․ Լենա Նազարյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը համոզմունք ունի, որ իրենց կողմից հռչակված արժեքները այնքան պետք է հարազատ դարձնեն, որ դրանք վերափոխվեն քաղաքական մշակույթի:

«Քաղաքական գործիչը պետք է լինի հնչեցված արժեքների ու գաղափարների հանդեպ վստահություն ներշնչողը՝ իր խոսքով, վարքով ու օրինակով: Պատկերացրեք, որ մենք էլ սահման պաշտպանելու խնդիր ունենք, և մեր սահմանը՝ օրինականությունը , մարդու իրավունքներն ու արդարությունն է: Ինչքանով լավ ենք անում այս գործը, այնքանով նպաստում ենք քաղաքական մշակույթի ձևավորմանը Հայաստանում»:

 

 

 

«Տարիներով, սեփական խնդիրները միայնակ, առանց պետության աջակցության հոգալու դրության մեջ հայտնված քաղաքացիները, երբեմն դիմում են կլանային կապերի, հանցավոր կամ արատավոր քայլերի: Որքան էլ տարօրինակ է, պակասող արդարությունը վերականգնելու համար, հաճախ դա միակ ուղին է թվում շատերի համար, գուցե առանձին մեկ հարցով քաղաքացնիները հասնում են լուծումների, սակայն դրանով համընդհանուր անարդարությունն էլ ավելի է խորանում»,- ընդգծել է Լենա Նազարյանը:

ԱԺ փոխխոսնակը, որպես վարչության թեկնածու՝ չի մասնակցում այսօրվա ընտրությանը, բայց շարունակելու է համագործակցել վարչության նոր անդամների հետ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին