▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սադրանքը չի անցնելու` կհանդիպենք դատարանում. վարչապետի նախկին խորհրդականը՝ Նարեկ Մալյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական հարցերով նախկին խորհրդական Արսեն Խառատյանն անդրադարձել է Նարեկ Մալյանի՝ իր մասին հնչեցրած  հայտարարությանը: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

 

 

«Երկար մտածում էի որևէ կերպ հրապարակային չարձագանքել նախօրեին իմ հասցեին հնչեցված աբսուրդ մեղադրանքներին, քանի որ դրանց անհեթեթության մակարդակը պարզապես ծիծաղելի է: Այսուհանդերձ, հավատարիմ մնալով մեր երկրում հրապարակային վարքագծի փիլիսոփայությանը անհրաժեշտ եմ համարում խնդրին անդրադառնալ նաև այստեղ:

Հունիսի 17-ին Նարեկ Մալյան անունով երիտասարդը, տեսանյութ է հրապարակել, որտեղ ի թիվս այլ հարցերի, ինձ մեղադրում է թմրանյութերի հետ առնչության մեջ: Սև PR-ով, կեղծիքով, զրպարտություններով հանրային նեգատիվ կերպար ձևավորելը սեփական անձը կարևոորելու լավագույն ճանապարհը չի, բայց եթե մարդիկ այդ ճանապարհն են ընտրում, պիտի պատրաստ լինեն նաև իրավական պատասխան տալ:

Տեղեկացնում եմ, որ առաջիկա օրերին կոնկրետ զրպարտության մասով դիմելու եմ դատարան: Փաստաբաններիս հետ քննարկում ենք նաև այլ հիմքերով Մալյանին պատասխանատվության կանչելու խնդիրը:

Մալյանի և իր նմանների կողմից սադրանքների ու հայհոյանքների միջոցով մեզ հունից հանելու փորձերը չեն հաջողվելու, այսուհանդերձ, կոչ եմ անում բոլոր ընկերներիս, բարեկամներիս ու հարազատներիս զերծ մնալ էմոցիոնալ հայտարարություններից կամ գործողություններից: Ակնհայտ է, որ սրանց նպատակն է այս կերպ քաղաքական հալածյալի կարգավիճակ ստանալ և փորձել վովագասպարյաններին ծառայելու տարիների իրենց ապօրինությունների ու կամայականությունների դիմաց պատժից ազատվել, ինչը` չի ստացվելու:

Հ.Գ. Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, հրապարակային տարածքում զերծ եմ մնում սրբություններին դիպչելու ձեզ հատուկ անպատասխանատու վարքագծից, քանի որ ձեր մակարդակին իջնելու մասին մտածելն անգամ ինձ համար վիրավորական է...»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին