▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես պատասխանատու եմ ամեն բառի և մեղադրանքի համար. Մանուկ Նիգոյանը՝ փողքաղաքապետին մեղադրելու մասին

 

Համազգային թատրոնի նախկին փոխտնօրեն Մանուկ Նիգոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

 

«Հարգելի համաքաղաքացիներ, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը գրառմանս հիման վրա քննություն է սկսել, պարզելու Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին հասցեագրած մեղադրանքս: Նախ վերահաստատում եմ հետևյալը` ես պատասխանատու եմ գրածս և արտաբերածս ամեն բառի և մեղադրանքի համար:

 

 

 

 

 

 

 

 

 

ԱԱԾ աշխատակիցն ասում է. «Պարոն Նիգոյան, Կենդանաբանական այգու հետ կապված Ձեր խնդրով վարույթ ենք սկսել»: Ես ուղղում եմ ու խնդրում` մեկընդմիշտ ֆիքսել` դա իմ խնդիրը չէ, դա բոլորիս խնդիրն է, որովհետև քաղաքային բյուջեն չի ծառայում ինձ կամ իմ ընտանիքին, այն ծառայում է բոլորիս, և դրան հասցված յուրաքանչյուր վնաս բոլորիս խնդիրն է»:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին