▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստյոպա Սաֆարյանը հայտնել է, թե ինչն է եղել վթարի ենթարկվելու պատճառը

Արդեն հայտնել ենք, որ Տավուշի մարզի Ծաղկավան գյուղի վարչական շրջանում ավտովթարի է ենթարկվել քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։

Քիչ առաջ քաղաքագետը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, թե ինչն է եղել վթարի պատճառը:

 

 

«Սիրելի ընկերներ, ինչպես արդեն տեղյակ եք ԶԼՄ-ներից, այսօր Տավուշի մարզում իմ ավտոմեքենայով վթարի ենթարկվեցինք (ավտոմեքենայի աջ անվադողերը մի փոքր դուրս եկան կողնակ, որտեղի խիճն ու փոսը անկառավարելի դարձրին մեքենան): Մեքենայում գտնվողներից ոչ մեկ որևէ կերպ կամ չափով չի տուժել։ Որքան էլ զարմանալի լինի, ոչ մի խազ չկա որևէ մեկի վրա, ինչի համար շնորհակալ եմ Աստծուն և ճակատագրին։ Բոլորիդ շնորհակալ եմ ուշադրության, անհանգստության ու մաղթանքների համար։ Մենք ողջ և անվնաս մեր հարազատների հետ շարունակում ենք նշել Վարդավառը։ Լավ եղեք բոլորդ, անշառ և անփորձանք»,-գրել է Սաֆարյանը։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին