▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը հորդորում է զբոսաշրջիկներին ընդհատել հանգիստը և գալ Հայաստան

Երևան-Հուրգադա չվերթի չեղարկումից հետո Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը հորդորում է այն ուղեւորներին, ում թռիչքը նախատեսված է օգոստոսի 1-ին եւ 5-ին, ընդհատել հանգիստը եւ մեկնել Հայաստան հուլիսի 29-ին, Եգիպտոսի ժամանակով ժամը 03.00-ին նախատեսված չվերթով։ Այս մասին տեղեկանում ենք Եգիպտոսում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։

 

«Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 29-ին նախատեսված Հուրգադա-Երեւան Orange2fly թիվ OTF 3701 չվերթը կիրականացվի Եգիպտոսի ժամով 03․00։ Միաժամանակ, հորդորում ենք այն ուղեւորներին, ում թռիչքը նախատեսված է օգոստոսի 1-ին եւ 5-ին, ընդհատել հանգիստը եւ մեկնել Հայաստան վերոհիշյալ չվերթով։ Այդ քաղաքացիներին խնդրում ենք տրամադրել ՀՀ դեսպանություն իրենց անձնական տվյալները (անուն եւ ազգանուն (լատինատառ), անձնագրի համար)` համապատասխան ցուցակի մեջ ընդգրկվելու նպատակով»,-ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվում էր մոտ հարյուր ՀՀ քաղաքացի։ Եգիպտոսում Հայաստանի դեսպանության հյուպատոսը փոխանցել էր, որ չվերթի չեղարկման պատճառն այն էր, որ հայկական տուրօպերատորը չի վճարել ավիափոխադրողին։ Հունական ավիափոխադրողը պատրաստ էր գումարը ստանալու դեպքում իրականացնել չվերթը։

Ավելի վաղ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Կառավարությունը պատրաստակամ է վճարել ՀՀ քաղաքացիներին չարթերային թռիչքով Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար:

Հավելենք, որ  քիչ առաջ  մեկնարկել է կառավարության կողմից ֆինանսավորած Հուրգադա-Երևան UJ 5600 չարթերային թռիչքը:

Կարդացեք նաև՝ Սեփական քաղաքացիների նկատմամբ էսպիսի արհամարհական վերաբերմունքի համար մեղավորները պիտի պատասխան տան

Կառավարությունը կվճարի ՀՀ քաղաքացիներին չարթերային թռիչքով Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար

Մեկնարկել է Հուրգադա-Երևան չարթերային թռիչքը. Տիգրան Ավինյանը մանրամասնում է հաջորդ թռիչքի մասին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին