Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Հուրգադայից ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխող ինքնաթիռը:
Ինչպես և տեղեկացվել էր, Հայաստան է վերադարձել 132 մարդ:

Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվում էր մոտ հարյուր ՀՀ քաղաքացի։ Եգիպտոսում Հայաստանի դեսպանության հյուպատոսը փոխանցել էր, որ չվերթի չեղարկման պատճառն այն էր, որ հայկական տուրօպերատորը չի վճարել ավիափոխադրողին։ Հունական ավիափոխադրողը պատրաստ էր գումարը ստանալու դեպքում իրականացնել չվերթը։
Նշնեք նաև, որ ավելի վաղ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ չվերթը ֆինանսավորվել է ՀՀ կառավարության կողմից, իրականացվել է Հուրգադա-Երևան UJ 5600 չարթերային թռիչք:
Նախատեսվում է ևս մեկ թռիչք իրականացնել հուլիսի 29-ի առավոտյան։
Կարդացեք նաև՝ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը հորդորում է զբոսաշրջիկներին ընդհատել հանգիստը և գալ Հայաստան


