▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հուրգադայից ևս մեկ հատուկ չվերթ կլինի օգոստոսի 1-ին

 

Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը վերահաստատում է, որ հուլիսի 29-ի Հուրգադա-Երեւան OTF 3701 չվերթը տեղի է ունենալու Եգիպտոսի ժամանակով 03։00-ին։ Միաժամանակ դեսպանատունը հայտնում է, որ օգոստոսի 1-ի եւ 5-ի ORANGE2FLY (A&R տուրօպերատոր) ընկերության տոմսեր ունեցող ուղեւորների համար կազմակերպվելու է եւս մեկ հատուկ չվերթ օգոստոսի 1-ին։

 

 

 

 

 

 

 

Չվերթի վերաբերյալ մանրամասն տեղեկությունները դեսպանությունը կտրամադրի լրացուցիչ։

«Զբոսաշրջիկներին հորդորում ենք շարունակել պլանավորված հանգիստը եւ պարբերաբար հետեւել մեր ֆեյսբուքյան էջին։ ՀՀ դեսպանության թեժ գիծ. +201207050580 +201225330432 էլ. փոստ. armegyptembassy@mfa.am»,-նշում են դեսպանությունից։

Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվում էր մոտ հարյուր ՀՀ քաղաքացի։ Եգիպտոսում Հայաստանի դեսպանության հյուպատոսը փոխանցել էր, որ չվերթի չեղարկման պատճառն այն էր, որ հայկական տուրօպերատորը չի վճարել ավիափոխադրողին։ Հունական ավիափոխադրողը պատրաստ էր գումարը ստանալու դեպքում իրականացնել չվերթը։

Նշենք նաև, որ ավելի վաղ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ չվերթը ֆինանսավորվել է ՀՀ կառավարության կողմից, իրականացվել է Հուրգադա-Երևան UJ 5600 չարթերային թռիչք:

Նախատեսվում է ևս մեկ թռիչք իրականացնել հուլիսի 29-ի առավոտյան։

Հավելենք նաև, որ հատուկ չվերթով Հուրգադայից Հայաստան է վերադարձել 132 մարդ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին