▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեսրոպ Մաշտոց անունով մարդ չի՞ եղել

Այբուբենը յուրաքանչյուր լեզվի համար գործածվող տառերի ամբողջություն է՝ ավանդաբար պահպանվող որոշակի դասավորությամբ։ Այբուբենի գաղափարը կապվում է գրության զարգացման այն շրջանի հետ, երբ ստեղծվել է տառ-հնչյունային գիրը։

Հայոց գիրը կամ Հայոց այբուբենը  հայերենի հնչյունաբանական գրերի համակարգն է, որը ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից՝ 405 թվականին:  12-րդ դարից ի վեր Հայոց գրային համակարգում գրեթե փոփոխություններ չեն եղել։

Բայց, ինչպես երևում է՝ փոփոխություններ շատերն են առաջարկել, այդ թվում և բանասեր Արամայիս Մնացականյանը, ով, ինչպես ինքն է ասում, այս գաղափարին հանգել է 50 տարեկանում ու սկսել է ստեղծել արերեն լեզուն:

«Դա հայերենն է՝ պարզեցված տարբերակով: Մենք ԱՐ ազգ ենք, այդպես է կոչում մեզ ամբողջ աշխարհը, չէ՞ որ մեր երկիրը հիշատակելիս ասում են  Արմենիա: Բնականաբար՝ լեզուն էլ պետք է լինի արերենը: Հայաստան՝ հայերի երկիր…էր նշանակում է մարդ՝ առանց սեռը տարբերակելու: Որպեսզի չասեն արամե, ասել են արմեն, հիմա, երբ որ Արարը ստեղծեց իր նմանակին, առաջին հարցը այն էր, թե դու իմ տղա՞ն ես, ասել է հա, բոլոր լսեցին, ասեցին, որ հա էր...ինքն էր հա ասողը ու գրաբարում դարձավ Հայասատն»,-ասում է նա:

Իսկ, հիմա՝ հերթականությամբ.

Ինչպե՞ս սկսվեց…

-Առաջին քայլս եղել է այն, որ սկսեցի բառերը գրել այնպես, ինչպես արտասանում ենք, լսում են մեր ականջը:  Ձայնն ասում է, ականջը լսում է, ձայանգրիչն էլ ձայանգրում, բայց երբ որ մենք  նույն միտքը գրում ենք մեր հայերենով, լրիվ հակառակն է;

Շատերն են խոսում այն մասին, որ լավ կլիներ գրեինք այնպես, ինչպես հնչում է՝ չխաբելով մեր ականջին, բերանին: Ուղղագրության հարցը թողնենք  մի կողմ: Աշխարհի միակ լեզուն դա մարդկային լեզուն է և կան բարբառներ, որոնք հետո դառնում են լեզուներ ու իրենց ներսում էլի բարբառներ ունեն:

Դրանց սկիզբն ի վերջո, եղել է բանավորը: Բանավորից նոր գրավորի են անցել: Մենք բոլորս էլ ծնվել ենք ու մեր լեզուն բանավոր ենք սովորել, հետո նոր՝ գրավոր: Ու, եթե այդպես է, որքան հնարավոր է՝ գրավորը պետք է համապատասխանի բանավորին:

Երբ որ ես սկսեցի գրել այնպես, ինչպես հնչում է, տեսա, որ նոր արահետ է բացվում: Պարզվեց, որ շան գլուխը այբուբենում է թաղված:  Այբուբենը դա մի բանաձև է, որի օգնությամբ մենք մեր մտքերը և զգացմունքները կարողանում ենք գրի առնել: Գիտությունն ապացուցել է, որ մարդկային բերանի բոլոր հնչույթների արտաբերման ձևերը հասնում են մոտավորապես 121-ի:  Այսինքն, եթե պետք է կազմել այբուբեն, առնվազն այդքան տառ պետք է ունենա, բայց դա հարմար չէ, դրա համար ընտրվում են հիմնական հնչույթները, որոնք կարող են լեզվի առանձնահատկությունը ճշգրիտ արտահայտել:

Սկսեց պարզեցնել այբուբենը…

-Այբուբենը միշտ ունեցել է պարզեցնելու կարիք և անցել է զարգացման տարբեր ճանապարհներ: Երբ որ ես խոսում եմ այբուբենի մասին, այն համեմատում եմ կյանքի հետ: Մի հոգի մի մարմին, մի մարմին, մի հոգի: Դա ոսկե կանոն է: Չի կարող այնպես լինել, որ մեկ մարմինը 2 հոգի ունենա,  կամ 1 հոգին բաժանեն 2 մարմնի միջև: Հնչույթի համար պետք է ստեղծել 1 տառ: Երբ որ 1 տառն արտահայտում է 2 հնչյուն, կամ 1 հնչույթն ունի տարբեր դրսևորումներ, լեզվի խեղաթյուրումը դառնում է համատարած: Այն, ինչ ես եմ անում, զգում եմ, որ կարողանում եմ հաղորդակցվել այն բանավոր լեզվի հետ, որով մեր ցեղը խոսել է շատ ավելի վաղ, մի 10.000 տարի առաջ: Երբ որ բառերը վերլուծում ես՝ գտնելով արմատն ու նրա հիմնական իմաստը, մաքրում ես ավելորդ հնչույթներից, մասնիկներից, օատարաբանական ելևէջներից, բացահայտվում է մեր մաքուր, բնական լեզուն:

Վերջնական հեռացրել եմ և-ը, որն իրականում կցական, երկտառ բառ է՝ շաղկապ, որի պատճառով չի կարող լինել միահնչյուն-միագիր այբբենական: Փոփոխության հետևանքով հեռացվել են նաև ռ, ո,  օ, ֆ տառերը: Ո-ն դիրքը զիջեց, երբ օ-ն իբրև լիիրավ անդամ հրավիրվեց գրերի դաշտ: Ֆ-ն հայկական չէ: Այն ի սկզբանե չկար հայ բանավոր լեզվի հնչյունային համակարգում: Մաշտոցյան այբուբենում չկար օ-ն,  բայց աշխարհի բոլոր լեզուներն այն ընդունեցին որպես հնչույթ, որը որպես հավերժության սիմվոլ, լավ էր արտահայտում այդ ձայնավորի էությունը: Գրաբարում դա գրում էինք աւ: Օրինակ՝ օրը գրում էինք աւր:

Հեռացրել է  նաև յ-ն:

-Բոլոր մարդկանց համար կարևոր է կյանքի գոյությունը, եթե կյանքը չլիներ, ո՞ւմ էր պետք երկրագունդը: Որպեսզի առաջանա կյանքը, պետք է անպայման հանդիպեն արական սերմնաբջիջը և իգական ձվաբջիջը, միանան, ձևավորեն սաղմը, ստանան հոգի, դառնան ասուն կամ անասուն: Արականները ինչքան էլ որ հանդիպեն իրար՝ երբեք կյանք չի առաջանա:

Այդ սկզբունքից օգտվում է նաև լեզուն՝ իր արմատները կազմելիս: Կա մի տոկոս, որը սեռային տարբերակում չունի: Այսօր լեզվաբաններն ասում են, որ յ-ն կիսաձայն է; այսինքն, կիսամարդ է, կիսահոգի:

Դուր չեն եկել  նաև երկհնչյունները…

-Ես գտել եմ այբուբենի բանաձևի ամենապարզ տարբերակը: Հեռացրել եմ բոլոր ավելորդ հնչույթները, որոնք իրականում սխալ ծառայություն են մատուցել մեզ: Արերենում չկան այ, յա, ույ, յու երկհնչյուները:

Փոխել է նաև ամսանունները, իսկ մենք գիտենք, որ դրանք կոչվել են Հայկ նահապետի ուստրերի և դուստրերի անուններով: Օրինակ՝ Սահմի, Տրե, Մեհեկան, Արաց, Արեգ, Ահեկեն, Մարերի և այլն:

Իրականում Հայկ նահապետի անունը ՀԷԿ է եղել: Հայկը պարզեցնում ենք, հանում ենք այ երկհնչյունը, ստացվում է ՀԷԿ, որը մեր արերի ցեղախումբն է եղել,  արշավել է՝ իշխելով Եգիպտոսում, դրել է Երուսաղեմի հիմքը: ՀԷԿ-ի անունը մոռացնելու, պատմությունը օտարելու համար է-ն փոխվել է այ երկնհնչյունով:

Ինչ վերաբերում է մեր ամսանուններն,  ինչո՞ւ պետք է հռոմեացի կայսրերի անուններով լինիեն: Ինձ մոտ  ամիսը սկսվում է Արար-ով, որը Աստվածն է, և ավարտվում է Արամով, ումից որ սկսվում է մեր տոհմը.մեր նախնին Արամն է:  Արամ նշանակում է ժամանակի չափման միավոր, Արի ժամանակաշրջան:

Պնդում է, որ Մեսրոպ Մաշտոցը չի եղել…

-Միայն անվան իմաստով եմ ասում: Մենք չունենք մեսիա(Մեսրոպ), հետո էլ Մհեր չի է, Մեհեր է , որը նշանակում է միակ հայր: Այդ անունը կեղծ է: Մաշտոց էլ որ գրում ես, ինչպես ասում ես՝ ստացվում է օձ, մաշտող օձ: Մենք օձ չենք: 

Հատուկ են արել, քանի որ մեսիան պետք է մաշտեր մեր քաղաքակրությունը, լեզվամտածողությունը, բանավոր խոսքը, հիշողությունը:

Բացահայտում է…

-Մենք այսօր կորցրել ենք արմատները.օրինակ՝ գլուխ բառում գըլ չի կարող լինել արմատ: Գորիսի բարբառում ասում են գիլուխ, ոչ թե գըլ, այլ գիլ…կրոն չի է, կերոն է..

Շնորհավոր չէ, շեն օր է , որը նշանակում է պարզ օր, կենդանի օր:

Արցախ նշանակում է Արի ցախ: Ար-ը մեր ազգի անունն է: Անտառներ ուներ, ցախը այնտեղից էր գալիս, իսկ Ղարաբաղ նշանակում է արերի բաղ, համ բաղն էր այնտեղ, համ ցախը: Երբ որ արերի բաղի վրա դրվել է կ, ստացվել է կարաբաղ, որը թուրքերենով սև է նշանակում:  Նրանք դրանով սևացրել են Արին:

Աթար նշանակում է արերի հեր, այնպես, ինչպես աթաթուրք նշանակում է թուրքերի հեր: Իմաստը խեղաթյուրել են:

Հավատ նշանակում է այո՝ վատ., միշտ վատ ու վատ, ուստի  պետք է ասել հա լավ:

Օրիգինալ մտքերը ԿԳՆ-ին առաջարկել է…

-Աշոտյանը գրավոր պատասխանել է, որ Մաշտոցը սուրբ է, և նրա ստեղծած տառերը սրբի մասունքներ են, որոնց դիպչելու իրավունք չունենք:

Մշակույթի նախարարությունից էլ պատասխանել են, թե ուրախ ենք, որ այդ հարցը բարձրացրել է, բայց խնդրել են դիմել Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին