▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Շաբաթվա աբիժնիկներից մինչև «տուֆտողներ», նախարարների ռեինկարնացիայից մինչև գեներելական փոստեր

Դելոն՝ էրոտիկ գովազդում նկարահանվելու, քննադատությունների և անձնական կյանքի մասին

Ես չեմ կարող ինձ նման կայֆեր թույլ տալ. Վովա Վարդանովը՝ հող հանձնողների մասին և ոչ միայն

Ոչ մեկին ոչինչ չեմ պատրաստվում ապացուցել. Արսեն Ջուլֆալակյան

Ադրբեջանից անընդհատ դատարկ ինքնաթիռներ են շարժվում դեպի Իսրայել ու բեռնավորված վերադառնում.ուշադի՛ր եղեք



2016-04-28 11:49:36

«Առաջիկայում սպասելի է լայանածավալ գործողությունների վերսկսումը, քանի որ և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմը դժգոհ են ապրիլի սկզբի արդյունքներից: Հայկական կողմը դժգոհ էր, քանի որ չհաջողվեց ռազմական գործողությունները տեղափոխել Ադրբեջանի խորքերը, իսկ թշնամին էլ դժգոհ է, քանի որ նախնական պլանով ցանկանում էին գրավել Մարտակերտը, Աղդամը, Ֆիզուլին և Ջեբրայիլի շրջանները, բայց փոխարենը աննշան ինչ-որ բարձրունքներ են գրավել: Մենք պետք է ոչ միայն վերադարձնենք 4-օրյա պատերազմում նրանց կողմից գրավված աննշան տարածքները, այլև առաջ գնանք»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում խոսելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի և հնարավոր զարգացումների մասին՝ ասաց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը՝ հավելելով.

«Ադրբեջանին թևեր է տալիս միջազգային հանրության լռությունը: Եթե մենք ցանկանում ենք, որ Ադրբեջանի թիկունքում ապստամբություն բարձրանա, քաղաքացիները դժգոհեն, ապա մենք պետք է իրական, լուրջ հաջողություններ ունենանք ռազմաճակատում: Լուրջ չէ խոսել հայկական ոգու հաղթանակների մասին, 21-րդն է ի վերջո, ռազմատեխնիկական զարգացման շրջան... միայն ոգով ոչ մի նշանակալի հաջողությունների հասնել հնարավոր չէ, պետք է ուշադրություն դարձնել սպառազինությանը:  Ավելին, եթե չենք ցանկանում, որ այս բախումը վերածվի հայ-ադրբեջանական կործանարար պատերազմի, պետք է անհապաղ ճանաչենք Արցախի անկախությունը, որից հետո փոխօգնության պայմանագիր կնքենք:  Իսկ, եթե ոչ, ապա թշնամին այս հակամարտությունը կխեղաթյուրի ու կներկայացնի ոչ թե ադրբեջանա-ղարաբաաղյան, այլև Հայաստանի կողմից Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջների խնդիր»:

Անդրադառնալով այն տեղեկատվությանը, համաձայն որի Ադրբեջանը պետական մակարդակով հարկադրաբար փող է հավաքում սեփական բանակը պահելու և զինելու համար, Գրիգորի Այվազյանը նշեց.

«Ադրբեջանում միշտ էլ փող են հավաքել, բայց սա երկրոդական է: Ուշագրավն այն է, որ այս օրերին Իսրայելից խոշոր մասշտաբի զենք են գնում: Ադրբեջանից անընդհատ դատարկ ինքնաթիռներ են շարժվում դեպի Իսրայել ու վերադառնում են՝ բեռնավորված նորագույն զենքով: Դա ստույգ տեղեկություն է, ուստի պետք է ուշադիր լինել: Իրենք անընդհատ զենք են գնում, ոչ մի վայրկյան չեն կորցնում՝ պատրաստվելու ու հարված հասցնելու համար: Եվ, քանի որ սահմանային գյուղերը տարհանվում են, սա հուշում է, որ շուտով Ադրբեջանը կրկին հարված կհասցնի»:

Խոսելով թշնամու երկրում տիրող խուճապի մասին՝ ադրբեջանագետը հայտնեց, որ այնտեղ, իրոք, խուճապային տրամադրություն է, քանի որ  Ալիևը նոր ռազմական սադրանք է նախապատրաստում, իսկ երիտասարդներին օգտագործում է որպես թնդանոթային միս:

Անի Կարապետյան




Нравится






Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:


Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.