▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիգրան Ավինյանը հողի գող ա․․. Չախոյան

ԶԼՄ-ներում առևերևույթ հանցանքի մասին հրապարակված նյութը հիմք է քննիչների համար՝ քրեական վարույթ նախաձեռնելու Տիգրան Ավինյանի դեմ: Այս մասին Հայաստանի գլխավոր դատախազության շենքի դիմաց ասաց ակտիվիստ Արթուր Չախոյանը՝ հայտարարելով, որ հաղորդում է ներկայացնում Ավինյանի դեմ՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն:

Չախոյանը նշեց, որ այս ամենը փաստաթղթերով է հիմնավորում և ոչ թե օդում պտտվող լուրերով։

«Մոտ երկու ամիս առաջ ես տեսանյութ եմ հրապարակել, որը վերաբերում է Նոր Նորք վարչական շրջանի Բաղյան փողոցի 2/5 հասցեում իրականացված ապօրինի շինարարության և ապօրինի հողազավթման դեպքին, որի առթիվ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Տիգրան Ավինյանը զրպարտության համար ինձ պատրաստվում է դատի տալ ու չակերտավոր ասած՝ իրենք հաստատել են, որ կա ապօրինություն: 

Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ փողի գողը գող է, հողի գողը գող չէ, հրապարակային հայտարարում եմ՝ իր հայտարարության և անգործության համաձայն՝ Տիգրան Ավինյանը հողի գող է»,-ասաց նա։

Ի դեպ, Չախոյանը հիշեցրեց, որ Գյումրի համայնքի ղեկավարին ձերբակալել են այն նույն հիմքով, ինչ հիմքով ինքը հաղորդում է ներկայացրել Ավինյանի դեմ։ «Տարբերությունն այն է, որ մեկն ընդդիմադիր է, մյուսը՝ ՔՊ-ի սրտի քաղաքապետը»,-ասաց նա։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին