▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի է Հենրիխ Մխիթարյանի հարսանիքի օրը

Հայաստանի ազգային հավաքականի ավագ ու Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ու գործարար Միքայել Վարդանյանի դստեր` Բեթի Վարդանյանի պսակադրությունը տեղի է ունենալու հունիսի 17-ին Իտալիայի Վենետիկ քաղաքում:

Հենրիխ Մխիթարյանն ամռանը կամուսնանա Բեթի Վարդանյանի հետ

Այս մասին  հայտնում է Sputnik Արմենիան՝ հղում անելով իր տեղեկություններին: Հունիսի 16–ին Հայաստանի հյուրերը չարտերային չվերթով կժամանեն Վենետիկ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշանվել է գործարար Միքայել Վարդանյանի դստեր հետ, բայց այդ լուրը մինչև հիմա էլ պաշտոնապես չի հաստատվել։

 

 

 

Մեր ընտրանու առաջատարն իր կյանքի կարևորագույն իրադարձություններից մեկին մոտենալու է ազգային հավաքականի ընտրական երկու խաղից հետո: Եվրո-2020-ի ընտրական փուլի շրջանակում հունիսի 8-ին Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ մրցելու է Լիխտենշտեյնի ընտրանու հետ, իսկ հունիսի 11-ին արտագնա խաղ կանցկացնի Հունաստանի հավաքականի հետ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին