▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Արմեն Աշոտյանը 36 միլիոն դրամի վարկ է վերցրել. «Փաստ»

Ինչո՞ւ են հայ օլիգարխներն ու պատգամավորներն իրենց զավակներին ամուսնացնում միմյանց հետ

Ասում են` սա ոչ միայն «մեսիջ» է ողջ քաղաքական դաշտին, այլեւ հենց Կարեն Կարապետյանին. «Իրատես»

«Էսօր առավոտն եմ թրաշվել». Մկոյի «պատասխանը»՝ վարչապետին

Մշակույթի նախարարությունը պատմամշակութային հուշարձանները «Կոկա-Կոլային» «վարձակալությամ՞բ» է տվել. «Առավոտ»



2017-01-12 10:03:34

««Կոկա-կոլա» ընկերության նախաձեռնությունը՝ շշերի վրա պատկերել մեր պատմամշակութային արժեքները, ըստ PR խորհրդատու Հայկ Կիրակոսյանի, ոտնահարում է բազմաթիվ իրավունքներ՝ գրվածից մինչև չգրված։ Նշենք, որ վերջերս խանութներում հայտնվել Է այս ընկերության շշալցված արտադրանքը՝ պատկերազարդված Գառնու տաճարի, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի, Արարատ լեռան, Սասունցի Դավթի արձանի նկարներով, որի 250 միլիգրամանոց ապակե շշի արժեքը 500 դրամ Է։

 

Հայկ Կիրակոսյանն «Առավոտ»–ի հետ զրույցում ասաց, որ կա չգրված օրենք, համաձայն որի՝ հոգևոր արժեքները չի կարելի վերածել կոմերցիայի։

 

Մասնագետի խոսքով՝ Գառնու տաճարը, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը, Արարատ լեռը, «Սասնա ծռեր» Էպոսից վերցված Սասունցի Դավթի հուշարձանը մեզանում ոչ միայն մշակութային արժեքներ են, այլև ավելին, քան մշակութային արժեքները։

 

«Առավոտ»–ը մշակույթի նախարարությունը փոխանցելով մասնագետի կարծիքը՝ հետաքրքրվեց, թե «Կոկա-կոլայի» արածը արդյոք ազգային արժեքների ոտնահարում չէ՞։ Հարցին ի պատասխան՝ նախարարությունից հայտնեցին, որ ընկերությունից ստացվել է առաջարկ՝ հանրահռչակման նպատակով սահմանափակ քանակությամբ հատուկ թողարկման համար օգտագործել նշված պատկերները։ Այդ արտադրանքի վաճառքի հասույթի մի մասը ընկերությունը պարտավորվել է տրամադրել ՀՀ մշակույթի նախարարության՝ պատմամշակութային հուշարձանների պահպանության ծրագրերին։ Ըստ նախարարության. «Հարկ է նշել, որ նման նախաձեռնություններ ընկերությունն իրականացրել է աշխարհի մի շարք երկրներում. այդ թվում՝ Իտալիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Սինգապուրում և այլուր՝ կիրառելով համաշխարհային նշանակության այնպիսի արժեքներ, ինչպիսիք են Հռոմի Կոլիզեումը, Փարիզի ԷյՖելյան աշտարակը, Լոնդոնի Բիգ Բենը, Ազատության արձանը Նյու Յորքում և համաշխարհային նշանակության այլ  կոթողներ»։

 

Նախարարությունից նաև հարցրել էինք, թե ընկերությունն արդյոք ունի՝ համապատասխան թույլտվություն, և ե՞րբ է այն տրվել։ Ի պատասխան՝ մշակույթի նախարարությունից հայտնեցին, որ ընկերությունը 2016թ. սեպտեմբերի 23-ին ՀՀ մշակույթի նախարարության հետ կնքած հուշագրով ստացել է համապատասխան համաձայնությունը»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Нравится






Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:


Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.