▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան` չարագույժ երկիր

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Թուրքիայի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Կառլովի ցուցադրական գնդակահարությունը ցուցահանդեսի ժամանակ անցյալ տարեվերջին՝ տպավորիչ էր, բայց ոչ բացառիկ: Ընդհանրապես, Թուրքիան չարագույժ երկիր է եղել և մնում ռուս-սովետական դիվանագետների համար: Նրանցից շատերը գնդակահարվել են եթե ոչ թուրքերի, ապա իրենց իսկ ուղարկած երկրի կողմից:

Քեմալականների մոտ, ապաև Թուրքիայի Հանրապետությունում 1920-1937թթ. պաշտոնավարած ՌՍՖՍՀ և ՍՍՀՄ ինը դիվանագիտական լիազոր-ներկայացուցիչներից յոթը գնդահահարվել են 1937-1938թթ.: Միայն երկուսին է հաջողվել անցնել 1937-38թթ. գիծը՝ Սուրիցին և Արալովին: Արալովը թեև դատապարտվել է գնդակահարման, սակայն Բերիան վերջին պահին փոխել է դատավճիռը:

Элиава, Шалва Зурабович
Упмал-Ангарский, Ян Янович
Мдивани, Буду (Поликарп) Гургенович 
Нацаренус, Сергей Петрович
Аралов, Семён Иванович
Розенберг, Марсель Израилевич
Суриц, Яков Захарович
Карахан, Лев Михайлович
Карский (Бекман), Михаил Андреевич

Արա Պապյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին