▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շմայսի «խաթր» ճանապարհը չփակեցին

Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ՝ Թաիրով գյուղում. գյուղացիները սպառնում են փակել ճանապարհը, ժամանել են ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը և մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Shamshyan.com-ը գրում է. Արդեն 2.5 ժամ է, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Էջմիածին ավտոճանապարհին՝ Թաիրով գյուղում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեծ թվով գյուղացիներ փակել են ճանապարհը և պահանջում են, որպեսզի համապատասխան մարմինները նշված հատվածում բացեն ճանապարհի շրջադարձ, որպեսզի թե՛ Թաիրովի, թե՛ հարակից գյուղերի բնակիչները կարողանան անվտանգ շրջադարձ կատարեն։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի «կեղտերը» չենք կարողանում մարսենք։ Գյուղ շտապօգնություն ենք կանչում կամ հրշեջ-մեքենա, շրջադարձ չկա, որպեսզի կարճ ժամանակում շտապօգնությունն ու հրշեջ-փրկարարները ժամանեն գյուղ։ Բռնեց, ճանապարհը փակեց, անունը դրեց, թե՝ լինելու է արագընթաց։ Անգամ խոստացավ, որ ողջ ճանապարհի երկայնքով ծաղիկներ են լինելու, բայց՝ ի՞նչ, Ե. Զախարյանի պատճառով ծաղիկների փոխարեն մահվան ծաղկեպսակներ են անընդհատ տեղադրվում։ Հարցի միակ ճիշտ լուծումը, որ այդ խնդիրը Ճանապարհային ոստիկանությունը լուծի։ Մենք կտրուկ գործողությունների չենք դիմում՝ հարգելով մեր պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի խոսքը։ Այս պահին մենք միայն հավատում ենք ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանին, պատգամավոր Ա. Մովսիսյանին և ՃՈ պետ Եգոր Կարապետյանին, թե չէ, մնացածը օդ են, քամի անող։ Այս պահին դադարեցնում ենք ճանապարհ փակելու մեր գործողությունները՝ հույսով, որ պատկան մարմինները կընդառաջեն մեզ և հարցին դրական լուծում կտան»։

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին