▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կամանդիրը մեզ էլ չբարևեց․․․

Համացանցում քննարկում է ծավալվել, թե ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի 25-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը ոտքի չի կանգնել ու չի բարև վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

ՀՀ վարչապետի եղբորորդի, ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան էջում՝ այն մակագրելով՝ Կամանդիրը մեզ էլ չբարևեց․․․ Լուսանկարում են նաև նախարարներ Հակոբ Արշակյանն ու Սուրեն Պապիկյանը, պատգամավոր Հակոբ Սիմիդյանը։ 

 

 

 

Հավելենք, որ կայքերի մեկը լուր էր հրատարակել, թե իր տեղեկություններով, օրեր առաջ Սասուն Միքայելյանի և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի միջև լարված լեզվակռիվ է տեղի ունեցել։ «Թե ինչի շուրջ է եղել լեզվակռիվ, հայտնի չէ, սակայն այն, որ Միքայելյանի ճանապարհները հարազատ կուսակցության հետ կարծես թե բաժանվում են, դա ակնհայտ է դառնում»,-գրել էր կայքը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին