▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ւր են տարել օրենքով գող Հարութիկին ФСБ-ի աշխատակիցները

criminal.am կայքը, որ որոշել է ներկայացնել կրիմինալ  աշխարհին վերաբերող բազում մանրամասներ, ուշագրավ դեպքեր ու պատմություններ` սկսել է ներկայացնել ականատաեսների ու պրոֆեսիոնալների կարծիքը, ովքեր օրերով մնալով բանտախցերում`տեղում փորձել են հասկանալ, թե ինչ է նշանակում կրիմինալ աշխարհ ասվածը, եւ ովքեր են այսպես ասած <<օրենքով գողերը>>:
criminal.am-ի   զրուցակիցը դեռեւս խորհրդային տարիներին կրիմինալ աշխարհը ուսումնասիրող պրոֆեսիոնալներից` Թերեզա Ասատրյանն է, ով պատմել է հետևյալը. 

 
-Դեռեւս 85 թվականին ես արդեն ուսանող էի, եւ տեղեկություն ստացա, որ Նավասիբիրսկի Տաբուլգա գաղութում մեր հայ տղաներից 15 հոգի կան, որոնց ճակատագիրը ոչ թե անհայտ է, այլ նրանք մահվան եզրին են: Տաբուլգա ուղարկում էին անհնազանդներին, <<օրենքով գողերին>> եւ նրանց, ումից, որ վախ ունեին: Այդ օրենքով գողերը, հեղինակությունները գտնվում էին <<Տաբուլգա>> գաղութում: Այնտեղ էր նաեւ Էջմիածինցի գող Հարութիկը: Անուններ չեմ ուզում թվարկել, գուցե նրանց ցանկությունը չլինի: Ուրեմն ես մի ռուս կին դեպուտատի միջնորդությամբ, ստացա օրինական թույլտվություն` այցելելու կալանավայր: Մեծ դժվարությամբ՝ շնասահնակով ձմռանը գնացել եմ <<Տաբուլգա>> `փորձելով տեղում հասկանալ , թե ինչն ինչոց է...
-Ի՞նչ հայտնաբերեցիք այնտեղ, ովքե՞ր էին գտնվում Տաբուլգայում, եւ ինչո՞ւ: 
Եվ կասե՞ս, թե ովքեր էին այն ժամանակվա օրենքով գողերը...
-<<Օրենքով գող>> պիտակը դրել էին կոմունիստական ռեժիմի ժամանակ, որպեսզի հենց այդ գող բառից խորշեն: Սա հենց հիմնաքարն է, որ գող բառից խորշեն, վատ տրամադրվեն, եթե ինչ-որ մի բան կա հայտնեն օրինապահներին, որ այս գողի տեղը գիտեն, կամ այս գողի հարազատի հետ են շփվում, որպեսզի ավելի շատ ինֆորմացիա կորզեն եւ ավելի փակ պահեն այդ աշխարհը: Որովհետեւ որքան էլ փակ են պահում, մեկ է նրանք համագործակցում են:
-<<Օրենքով գող>>-կրիմինալ աշխարհ -իրավապահ մարմիններ համագործակցությունը միշտ եղել է ու կա: Ըստ Ձեզ, այսօր ի՞նչ <նորմերի> մեջ է այդ համագործակցությունը: 
-Միշտ եղել է ու կա, դա հին բան է, բայց դա չափավոր է եղել:
-Ասում են <<օրենքով գողերը>> իրավապահներին չեն սիրում:
-Նենց չի, որ ոստիկաններն էլ սիրում են <<օրենքով գողին>>, բայց համատեղ, ընդհանուր շահ կա, այսինքն երբ որ կալանավայրի ղեկավարությունը չի կարողանում սաստել կալանավորներին, դա արդեն կատարվում է <<օրենքով գողի>> կամ տվյալ պահին <զոնը նայողի>` հեղինակության միջոցով: 
-<<Օրենքով գողերը>> վիճահարույց խնդիրները կարգավորելու, հարաբերություններ հարթելու ու արդար որոշումներ ընդունելու համար են, թե՞ …
-Երբ մի անգամ ես մի գողի հարցրեցի, թե որն է նրանց առաքելությունը, ասեց մեղա քեզ տեր աստված...Հետո ասեց. Հիսուսը երկնքում ա, եւ հնարավորինս մենք նրա դերակատարությունն ենք անում: Դե դա այն ժամանակ էր, հիմա չի կարելի համեմատել, որովհետեւ հիմա <փողով > գողեր էլ կան: 
-<<Օրենքով գողի>> քանի՞ անուն կտաք:
-Շատ: Սվո Ռաֆ, Յապոնչիկ, Էջմիածինցի Հարութիկ, եւ էլի շատ ուրիշներ: 
Շատ անուններ կարող եմ տալ, բայց գիտեք, <<օրենքով գողը>> մենակ անուն չի, որ պետք է կրես: Դա պարտականության պես մի բան է: 
-Մի փոքր խոսենք Հարութիկի մասին: Ո՞վ էր նա:
-Նա որպես օրենքով գող ընդունված էր ամբողջ Սայուզ աշխարհում: Նա շատ քչախոս էր, համեստ ու զսպված, նրա համար իսկապես <ճիշտը> մեկն էր: Այ էսպիսին էր Հարութիկը: Բայց ինձ առավել մտահոգում է նրա անհետացման փաստը… Որովհետեւ, քանի դեռ մենք դիակը չենք տեսել, թաղմանը ներկա չենք եղել, հետեւաբար չենք կարող ասել, որ նա մահացած է, մենք պետք է դատենք այնպես, ինչպես նրանք ապրում են: Որովհետեւ սովորական մարդու մասին մենք կարող ենք ասել անհետացավ, որը նշանակում է` մարդ մահացել է, բայց նա գողական աշխարհ ներկայացնող էր, այն էլ գիգանտ, լեգենդար տղա , ու մենք չենք կարող ասել, որ նա մահացել է: Ոչ՝ նա անհայտ է, իսկ սա արդեն բան է ասում: Ասում են  չէ, որ նա ինքնաթիռից իջել է, հետո սպիտակ մերսեդեսով ՖՍԲ-ի աշխատակիցները ներկայացել են, վկայականն են ցույց տվել եւ Հարութիկի հետ եղել է եւս մի օրենքով գող, ում Հարութը թույլ չի տվել նստեցնել մեքենա`փրկելով նրա կյանքը: 
Ասածս ինչ է.նրանք հետքեր չեն թողնում. եթե նա մահացած լիներ, կամ նրան սպանած լինեին, ապա վկաներ չէին թողնի հաստատ:Անգամ եթե նրա կողքինը մեկ տարեկան երեխա լիներ: 
Սովորաբար վկաներին միշտ արանքից հանում են: 
Մենք չենք խոսում սովորական մարդու մասին, այլ խոսում ենք օրենքով գողի մասին, ում ամեն մի քայլը վերահսկվում էր: Այնպես որ մենք հիմա կարող ենք ընդամենը մի բան ասել. Հարութիկը առայժմ անհետացած է…

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին