▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամերիկահայ երգիչ Հայբերդ Սարյանի ամենահուզիչ պահը Հայաստանում

 

Andrenaline մրցույթի հաղթող Հայբերդ Սարյանն այցելել էր Օրրան: Հայբերդը Հայաստանում եղել էր 1991-ին՝ չորս տարեկան հասակում, երբ մեկ ամսով  եկել էին Իրանից, այդ ժամանակ էլ  մկրտվել էր  Էջմիածնում: Իսկ արդեն  1996 թվականին Իրանից ընտանիքով  տեղափոխվել են Ավստրիա, Զալցբուրգ, իսկ մեկ տարի անց էլ  մեկնել են  Գլենդել: Հայբերդը ԱՄՆ-ում   զբաղվում է երաժշտությամբ, սպորտով, իսկ ֆիզիոթերապիայի դիպլոմ ստանալուց հետո՝ աշխատում է հիվանդանոցում:
Հայբերդին՝ Օրրան այցելության ընթացքում, ուղեկցում էին նրա քույրը՝ Սիսիանն ու վաղեմի ընկերը՝ Գոռը: 
Հայբերդ Սարյանը այս տարի իր մասնակցությունն է բերելու Լոս Անջելեսում , հոկտեմբերի 1-ին կայանալիք, «Օրրանի»  ամենամյա բարեգործական ճաշկերույթին:
«Օրրան» անապահով ընտանիքների երեխաների ցերեկային խնամքի և կարիքավոր տարեցների աջակցման կենտրոնը հիմնադրվել է 2000 թվականին։ Այն արդեն 17 տարի շարունակ շատ ծանր կացության մեջ հայտնվածների համար դարձել է հոգատար օրրան։ Այս ինքնատիպ հասարակական կազմակերպությունը յուրաքանչյուր տարի սեպտեմբերին բարեգործական ճաշկերույթ է կազմակերպում Հայաստանում և Միացյալ նահանգներում։ Արմինե Հովհաննիսյանի հիմնադրած բարեգործական կազմակերպությունը տարեց տարի ընդլայնում է իր շրջանակները՝ ներգրավվելով ավելի շատ մարդկանց ։

Ամերիկահայ երգիչ, Andrenaline մրցույթի/ Երգիչ Անդրեի հեղինակային հաղորդումն է, որ հեռարձակվում է ԱՄՆ-ում/ հաղթող Հայբերդ Սարյանն օրերս այցելել էր Օրրան:

Հայբերդը Հայաստանում եղել էր 1991-ին՝ չորս տարեկան հասակում, երբ մեկ ամսով  եկել էին Իրանից, այդ ժամանակ էլ  մկրտվել էր  Էջմիածնում:

Իսկ արդեն  1996 թվականին Իրանից ընտանիքով  տեղափոխվել են Ավստրիա, Զալցբուրգ, իսկ մեկ տարի անց էլ  մեկնել են  Գլենդել:

Հայբերդը ԱՄՆ-ում   զբաղվում է երաժշտությամբ, սպորտով, իսկ ֆիզիոթերապիայի դիպլոմ ստանալուց հետո՝ աշխատում է հիվանդանոցում:

Հայբերդին՝ Օրրան այցելության ընթացքում, ուղեկցում էին նրա քույրը՝ Սիսիանն ու վաղեմի ընկերը՝ Գոռը: 

Հայբերդ Սարյանը այս տարի իր մասնակցությունն է բերելու Լոս Անջելեսում , հոկտեմբերի 1-ին կայանալիք, «Օրրանի»  ամենամյա բարեգործական ճաշկերույթին:


«Օրրան» անապահով ընտանիքների երեխաների ցերեկային խնամքի և կարիքավոր տարեցների աջակցման կենտրոնը հիմնադրվել է 2000 թվականին։

Այն արդեն 17 տարի շարունակ շատ ծանր կացության մեջ հայտնվածների համար դարձել է հոգատար օրրան։

Այս ինքնատիպ հասարակական կազմակերպությունը յուրաքանչյուր տարի սեպտեմբերին բարեգործական ճաշկերույթ է կազմակերպում Հայաստանում և Միացյալ նահանգներում։

Րաֆֆի և Արմինե Հովհաննիսյանների հիմնադրած բարեգործական կազմակերպությունը տարեց տարի ընդլայնում է իր շրջանակները՝ ներգրավվելով ավելի շատ մարդկանց ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին