▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մետրոպոլիտենում խափանվել է գնացքի երթևեկությունը

Նոյեմբերի 19-ին, ժամը 14:25-ին ահազանգ է ստացվել, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն»- ում տեղի է ունեցել պայթյուն:

Դեպքի վայր է մեկնել արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հետադարձ զանգով կապ է հաստատվել մետրոպոլիտենի գլխավոր տնօրեն՝ Փ. Յայլոյանի և գնացքային կարգավար Մարտիրոսյանի հետ, ովքեր տեղեկացրել են, որ «Հանրապետության Հրապարակից» դեպի «Զորավար Անդրանիկ» կայարան մեկնող գնացքի շարժակազմում առկա է տեխնիկական խնդիր, ինչի հետևանքով դադարեցվել է գնացքի ընթացքը:

Ուղևորներն անվնաս դուրս են եկել գնացքից:

Ժամը 15:10-ի դրությամբ մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է. գնացքները շարունակում են իրենց ընթացքը:

Հիշեցնենք, որ լուրեր էին տարածվել, որ մետրոպոլիտենի տարածքում զինված քաղաքացի կա, մարդկանց տեղաշարժը ժամանակավորապես դադարեցվել է

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին