Այսօր ԱԺ նիստի մեկնարկից կես ժամ անց միայն ԱԺ-ն կարողացավ քվորում ապահովել: Անհրաժեշտ է առնվազն 53 պատգամավորի ներկայություն, սակայն գրանցվել էր 52 պատգամավոր:
Ներկաները սկսեցին սպասել այն սպասելի պատգամավորին, ով կլրացներ սպասելի 53 թիվը:
53-րդ պատգամավորը Գալուստ Սահակյանն էր, ում պատգամավորները դիմավորեցին ծափերով: «Բա որ Գալուստ Գրիգորիչն ասում էր՝ ծափ կտաք իմ գալո՞ւն»,- կատակեց Արա Բաբլոյանը