▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Դուք կարող եք, ձեր մեջքին կանգնած է ողջ հայությունը․․․Գուսան Հայկազունը՝ Նիկոլ Փաշինյանին

«Ձանձրալի» երկրից ներգաղթել է աշխարհի ամենահետաքրքիր երկիրը. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է ներկայացրել

Ի՞նչ է , մեխյո՞ր, արծա՞թ․․․Արմեն Սարգսյանը հետաքրքրվել է ձեռքի աշխատանքներով

Ստյոպա Սաֆարյանը հայտնել է, թե ինչն է եղել վթարի ենթարկվելու պատճառը

Տեսանյութ կառավարական «դաչայից».Նիկոլ Փաշինյանի հյուրերը սահմանամերձ համայնքների շրջանավարտներն են



2019-05-24 21:24:11

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատանը հյուրընկալել է սահմանամերձ համայնքների շուրջ 280 շրջանավարտների: Վարչապետը նրանց շնորհավորել է «Վերջին զանգի» կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Նիկոլ Փաշինյանը շրջանավարտներին կոչ է արել մեծ ուշադրություն դարձնել կրթությանը և հետագա կյանքում շարունակական քայլեր իրականացնել այդ ուղղությամբ:

«Ուզում եմ շնորհավորել մեր բոլոր շրջանավարտներին Վերջին զանգի առիթով, մաղթել ամենայն հաջողություն կյանքի նոր փուլում, Նոր Հայաստանում: Ձեզ համար Հայաստանի Հանրապետությունում նորանոր հնարավորություններ են ստեղծվելու, և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ հնարավորությունները կյանքի կոչվեն և Հայաստանը լինի իրապես տաղանդների երկիր: Մենք այդ տաղանդներով պետք է մեր երկիրը շենացնենք ու զարգացնենք»,- Ֆեյսբուքի ուղիղ եթերում նշել է Նիկոլ Փաշինյանը:

 

Վարչապետի կառավարական առանձնատանը հյուրընկալվել են, մասնավորապես, Արարատի մարզի Երասխ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վահան, Վայոց Ձորի մարզի Արենի, Խաչիկ, Տավուշի մարզի Բաղանիս, Բարեկամավան, Բերդավան, Դովեղ, Կոթի, Ոսկեպար, Ոսկեվան, Այգեձոր, Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Չորաթան, Պառավաքար, Վերին Կարմիրաղբյուր, Կայան, Բերքաբեր, Կիրանց, Վազաշեն բնակավայրերի միջնակարգ դպրոցների շրջանավարտները: 

Հիշեցնենք, որ ամառանոցում բեմ է տեղադրվել, կազմակերպվել է համերգ, որին մասնակցում են հայ երգիչ-երգչուհիներ։

 

 

Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեղադրված ուղիղ եթերում  նախ շնորհավորեց բոլոր շրջանավարտներին, մաղթեց կանաչ ճանապարհ եւ բազում հաջողություններ:

Կարդացեք նաև՝ Վարչապետի տանը խնջույք է՝ շրջանավարտների մասնակցությամբ

Նշենք, որ ավելի ու վարչապետը լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում ու գրել՝ փարթին շարունակվում է...







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.