Ռազմիկ Ամյանն իր նոր՝ «Հերոս հայ» երգը նվիրել է 44-օրյա պատերազմի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հիշատակին։

Այս առիթով Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իմ Ալբերտս
Կան երգեր, որ միշտ կմնան մեր հոգում ու երբեք չեն մոռացվի… «Հերոս հայ» երգի կայացման գործում անմնացորդ աշխատել է պրոֆեսիոնալ թիմ, իսկ Ռազմիկ Ամյանի կատարմամբ առանց փշաքաղվելու չի լինում լսել այս երգը...»:


