▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սահմանադրական դատարանը հրապարակեց վճիռը. ընտրությունների արդյունքներն անվավեր չճանաչվեցին, մնացին անփոփոխ

Հրապարակվեց Սահմանադրական դատարանի որոշումը` 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» որոշման հետ կապված վեճի վերաբերյալ։

Սահմանադրական դատարանը մերժեց 7 քաղաքական ուժերի դիմումները՝ ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ և ուժի մեջ թողեց ՀՀ ԿԸՀ 259Ա որոշումը։

Այսպիսով, ընտրությունների արդյունքները մնացին ուժի մեջ։

***

Համոզված եմ, որ մեր փաստարկները համոզիչ էին, որոշ ժամանակ կանցնի, կպարզենք՝ ինչ հանգամանքներ էին ազդել այս որոշման կայացման վրա․ Արամ Օրբելյան

«Այս բողոքարկումը որակապես տարբերվում է մյուս բողոքարկումներից ոչ թե այն պատճառով, որ նախորդ բողոքարկողները վատ էին բողոքարկել, այլ քանի որ այս դեպքում մենք ունեինք ունիկալ մի իրավիճակ, երբ մանդատներ ստանալ կամ չստանալու հանգամանքը կախված է եղել բացառապես ԿԸՀ ընդունած որոշումներից»,- ՍԴ որոշման հրապարակումից հետո ասաց ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը։

Ըստ նրա՝ դատական նիստի շրջանակներում ներկայացված ապացույցների, նյութերի ուսումնասիրությամբ ակնհայտ էր, որ պետք է առնվազն ԲՀԿ-ն ստանար մանդատները։

Օրբելյանը հավելեց՝ իրավական գործընթացներ կան, որոնք իրականացնել-չիրականացնելու կամ ինչ ծավալով իրականացնելու հարցը պետք է դեռ քննարկման առարկա դառնա։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее