▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«2016-ի պատերազմը կանգնեցվեց Մոսկվայի միջնորդությամբ՝ Բաքվի խնդրանքով»

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի գրառումը․

«Ուղիղ 6 տարի առաջ՝ 2016թ. ապրիլի 2-ին, ադրբեջանական բանակը, գործողության մեջ դնելով իր տրամադրության տակ եղած ժամանակակից սպառազինության և տեխնիկայի գրեթե բոլոր միջոցները, այդ թվում՝ «Смерч», «Kasirga», «Ураган», «GRADLAR» համազարկային կրակի հեռահար ռեակտիվ համակարգեր, «ТОС-1А» (Солнцепек) համազարկային կրակի ծանր հրանետային համակարգ, իսրայելական արտադրության գրոհային և հետախուզական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), «SPIKE» տիպի հակատանկային կառավարվող հրթիռներ, գրոհային ինքնաթիռներ և «МИ-24G» հարվածային ուղղաթիռներ, շփման գծի հյուսիսային (Թալիշ) և հարավային (Վարազաթումբ) ուղղություններով անցավ լայնածավալ հարձակման...

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների՝ միայն ապրիլի 2-ից 5-ը հակառակորդի հրթիռահրետանային ու զրահատանկային ուժերի կողմից արցախյան դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակվեց շուրջ 30 հազար արկ...

Նման ծավալի ուժերի և միջոցների ներգրավման արդյունքում՝ հակառակորդին հաջողվեց չորսօրյա ինտենսիվ մարտերի ընթացքում գրավել 19 մարտական դիրք կամ մակերեսային միավորով արտահայտված ոչ ավելի, քան 400 հեկտար տարածք...

Ապրիլի 2-ից 5-ը տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմը տվեց 75 զոհ... Նույն ժամանակահատվածում հակառակորդի զոհերի թիվը, ըստ ապրիլի 5-ին «OSTKRAFT» վերլուծական կենտրոնի կողմից հրապարակված տվյալի, որը հիմնված էր Ադրբեջանի ԶՈւ Գլխավոր շտաբի փակ տեղեկատվության վրա, հասնում էր շուրջ 800-ի...

Պատերազմը կանգնեցվեց Մոսկվայի միջնորդությամբ՝ Բաքվի խնդրանքով...»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее