Օրեր առաջ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում վանաձորցի 26-ամյա Ռազմիկ Ղարիբյանի մոտ ախտորոշվել է արյան սուր լեյկեմիա։ Երիտասարդը երկու երեխաների հայր է։ Նրա ապաքինումը կախված է յուրաքանչյուրիս սրտացավությունից։

Ռազմիկին անհապաղ պետք է ոսկրածուծի ալլոգեն փոխպատվաստում, որը մեր երկրում չի իրականացվում, ուստի անհրաժեշտ է օր առաջ նրան տեղափոխել Սանկտ Պետերբուրգ: Յուրաքանչյուրիս փոխանցած անգամ չնչին գումարը մեծ աջակցություն է Ռազմիկի առողջացմանը։ Նա և իր ընտանիքը շնորհակալություն է հայտնում յուրաքանչյուր ծանոթ-անծանոթի' աջակցության և այս ծանր պահին իրենց կողքին լինելու համար։
Օգնելու համար անցեք այս հղումով։
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝


