▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

27-ամյա երիտասարդի զարկերակն էր կտրվել, նրան արյունաքամ վիճակում են հասցրել հիվանդանոց

Aravot.am-ը գրում է.

Նախօրեին Դիլիջանում հոգեհացից հետո տեղի ունեցած դանակահարությունից տուժած Դիլիջանի բնակիչ 27-ամյա Արթուր Եգանյանը Տավուշի բժշկական կենտրոն տեղափոխվելուց հետո րոեներ անց մահացել է: Այս մասին պատմել է Տավուշի բժշկական կենտրոնի բուժգծով փոխտնօրեն Սահակ Մկրտումյանը:

Ըստ նրա, Արթուր Եգանյանն իրենց մոտ տեղափոխվել է արյունաքամ վիճակում. «Մահացել է սուր արյունահոսության հետեւանքով: Դանակահարության հետեւանքով վնասվել էր զարկերակը,ճանապարհին արդեն լրիվ արյունաքամ վիճակում է եղել ու րոպեների ընթացքում մահացել է»: Պարոն Մկրտումյանի խոսքով, իրենց կենտրոն տեղափոխված երիտասարդի հայրը եւս ունեցել է վնասվածքներ, բայց ամբուլատոր բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

info@asekose.am/095519696
Հասարակություն далее