ՀՀ ԱԱԾ-ում տվյալներ են ստացվել ս.թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 03:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության պետական սահմանի Արարատի մարզի Ռանչպար բնակավայրի հատվածում ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ, որի ստուգման կապակցությամբ ներկայումս իրականացվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
Այս մասին տեղեկացնում է ԱԱԾ-ն։
Նշենք, որ լուրն առաջինը հաղորդել էր ԴՕԿ կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանն՝ իր տելեգրամյան ալիքում։